Վուրգավանի համայնքային կառույցների համալիր

 

— Վուրգավանի դպրոցի աշակերտները (նկարներ)

— Վուրգավանի դպրոցի նախկին վիճակը (նկարներ)

— «Հայրենասեր»-ը կկառուցի առաջնային ենթակառուցվածքներ Քաշաթաղի Վուրգավան գյուղում

— Սփյուռքահայության ջանքերով Արցախի ազատագրված շրջաններում վերակառուցման ծրագրերը շարունակվում են

— 23 տարի անց․ ազատագրված Քաշաթաղում անելիքները դեռ շատ են

— Շարունակելով Վուրգի գործը

— «Հայրենասեր»-ի հիմնադիրները «Յուէսարմենիա»-ի (USArmenia) եթերում

— Սա Հայաստան է ու վերջ․ շենացնենք ազատագրված Հայաստանը

— Վուրգավան. ազատագրված ու պայքարող գյուղի մասին

— Վուրգավանի շինարարությունը բուռն ընթացքի մեջ է

— Վուրգավանում ընթացող շինարարության ընթացքի մասին

— Վուրգավանցիները․ նրանց համար է կառուցվում առաջնային ենթակառուցվածքների համալիրը

— Վուրգավանի դպրոցականների համար հիմնանորոգված դպրոցը պատրաստ կլինի սեպտեմբեի 1֊ին

— Վուրգավանում կառուցվում է վաղվա օրը․ ո՞վքեր են այն կառուցողները

— Վուրգավանի առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը (լուսանկար)

— Առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը Վուրգավանում (տեսանյութ)

— «Հայրենասեր»-ը «Բարև, ես եմ» հաղորդման եթերում

— Վուրգավանի դպրոցը վերակառուցումից հետո (լուսանկար)

— Վուրգավանի համայնքապետ․ «Այսօր մեր գյուղում հավատ կա»

— Վուրգավանի դպրոցը. անցյալի հուշեր և լուսավոր իրականություն (լուսանկար)




 

Վուրգավանի դպրոցը. անցյալի հուշեր և լուսավոր իրականություն (լուսանկար)

«Հայրենասեր» կազմակերպությունը 2015 թ. ամռանը հիմնովին վերակառուցեց Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի դպրոցը և կառուցեց գյուղում մինչ այդ գոյություն չունեցող բուժկետ ու համայնքապետարան: Այս ծրագիրն օգնեց վուրգավանցիներին հավատալ վաղվա օրվան և չմտածել գյուղից հեռանալու մասին: Այսօր վուրգավանցու երեխան դասեր է անցկացնում լուսավոր ու մաքուր շենքում, որտեղ նրա առողջության համար որևէ վտանգ չկա, այսօր Վուրգավանի խնդիրները քննարկում են հարմարավետ համայնքապետարանում և այսօր վուրգավանցին բուժօգնություն է ստանում իր համայնքում: Վուրգավանցին այսօր ապագայի հավատ ունի:

Ավելին

Վուրգավանի համայնքապետ․ «Այսօր մեր գյուղում հավատ կա»

Արդեն հինգ ամսից ավելի է՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում գործում է անհրաժեշտ ենթակառուցվածքների նորակառույց համալիր։ Համալիրը, որը 2015 թ․ ամռան ընթացքում կառուցվել է «Հայրենասեր» կազմակերպության կողմից, ներառում է հիմնովին վերակառուցված դպրոց նոր մարզադահլիճով, նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։

Վուրգավանն ազատագրվել է արցախյան պատերազմի ժամանակ և անվանակոչվել է ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի անունով։ Գյուղի վերաբնակեցումն սկսվել է դեռևս 1994-95 թվականներին, սակայն մինչև 2015  թվականը գյուղի դպրոցն անմխիթար, երեխաների առողջության համար խիստ վտանգավոր պայմաններում էր, իսկ բուժկետ ու համայնքապետարան գյուղում առհասարակ գոյություն չունեին։

Նորակառույց համալիրի բացումը տեղի ունեցավ 2015 թ․ սեպտեմբերի 5-ին։ Համայնքապետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների համալիրը նոր հույս ու հավատ է նվիրել գյուղին։ «Հենց այս պահին էլ համայնքապետարանում եմ», մեզ հետ զրույցում փոխանցեց համայնքապետը։ «Մարդիկ աշխատանքի են գալիս, նիստեր ենք անում, գյուղին վերաբերող հարցեր ենք քննարկում», ընդգծեց նա։ Նշենք, որ մինչև համայնքապետարանի կառուցումը համայնքի հարցերը քննարկվում էին «գյուղամեջում», կամ էլ՝ գյուղապետի տանը․ կախված օրվա եղանակից։

Ավելին

Վուրգավանի դպրոցը վերակառուցումից հետո (լուսանկար)

Սիրելի հայրենասերներ,

Ուրախ ենք ներկայացնել ձեզ ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի դպրոցի նկարները դպրոցի հիմնովին վերակառուցումից հետո: Շնորհիվ հայրենասեր հովանավորների, այսօր վուրգավանցի դպրոցականները դասեր են անում հարմարավետ, մաքուր և ժամանակակից դպրոցում:

Հիշեցնենք, որ 2015 թ. ամռանը «Հայրենասեր» կազմակերպությունը հիմնովին վերակառուցեց Վուրգավան համայնքի դպրոցը, ինչպես նաև կառուցեց մինչ այդ համայնքում գոյություն չունեցող բուժկետ ու համայնքապետարան:

Ավելին

«Հայրենասեր»-ը «Բարև, ես եմ» հաղորդման եթերում

«Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը և Նելլի Մարտիրոսյանը հյուրընկալվել են «Արարատ» հեռուստաընկերության «Բարև, ես եմ» հաղորդաշարի տաղավարում և պատմում են «Հայրենասեր»-ի, իրականացված և ապագա ծրագրերի, ինչպես նաև` անձնական նպատակների մասին։

 

Առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը Վուրգավանում (տեսանյութ)

Սեպտեմբերի 5֊ին իսկական տոն էր ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում․ այդ օրը գյուղում վերաբացվեց «Հայրենասեր» կազմակերպության կողմից հիմնովին վերակառուցված առաջնային ենթակառուցվածքների համալիրը։ Հիշեցնենք, որ համալիրն իր մեջ ընդգրկում է հիմնովին վերակառուցված դպրոցը, ինչպես նաև նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։Այո՛, սիրելի հայրենասերներ, Վուրգավանի հրաշքը տեղի ունեցավ, և դրա համար շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հայրենասեր նվիրատուներին։
Դիտեք բացման արարողության մասին պատմող տեսանյութը․ ուրախանանք վուրգավանցիների հետ ու նրանց համար։

 

Վուրգավանի առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը (լուսանկար)

Սեպտեմբերի 5֊ին Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում տեղի ունեցավ առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը։ Առաջնային ենթակառուցվածքների համալիրն իր մեջ ներառում է հիմնովին վերակառուցված դպրոցը նոր մարզադահլիճով, նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։ Համալիրը կառուցվել է «Հայրենասեր» կազմակերպության կողմից 2015 թվականի ամռանը, և նոր ուսումնական տարին վուրգավանցի դպրոցականները դիմավորել են նոր դպրոցում։

Բացման արարողությանը ներկա էին գյուղի բնակիչներ, դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ։ Ներկա էին «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիրներ Նելլի Մարտիրոսյանն ու Ստեփան Սարգսյանն իրենց փոքրիկ դստեր՝ Շուշիի հետ։

Ավելին

Վուրգավանում կառուցվում է վաղվա օրը․ ո՞վքեր են այն կառուցողները

Ծանոթանանք Արմանը, շինարար Բերձորից

Արմանն ապրում է ազատագրված Քաշաթաղում 1998 թ֊ից։ 1999֊ից ոչ միայն ապրում է ազատագրված հայրենիքում, այլև վերակառուցում ու շենացնում է այն զբաղվում է շինարարական աշխատանքներով։ Արմանի ընտանիքը՝ հայրը, մայրը, վեց քույրերն ու եղբայրները Բերձոր են տեղափոխվել Կոտայքի մարզի Արագյուղից 1996 թ։ Հայրը ևս շինարար է, Արագյուղում վաճառել է 10 հա այգին ու աշխատանքի բերումով տեղափոխվել ազատագրված հայրենիք։ Արմանն ընտանիքին միացել է երկու տարի անց, երբ ավարտել է զինվորական ծառայությունը։

Ավելին

Վուրգավանի դպրոցականների համար հիմնանորոգված դպրոցը պատրաստ կլինի սեպտեմբեի 1֊ին

Շուտով դարձյալ կհնչի առաջին զանգը, և Քաշաթաղի կրթօջախները ևս կընդունեն իրենց սաներին: Շրջանի մի շարք դպրոցների շենքերն ունեն նորոգման, բարեկարգման, ընդլայման կարիք: Սակայն շինարարական աշխատանքներ այժմ ընթանում են մի քանիսում; Վերջերս «Քաշաթաղի հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ այցելեցի Վուրգավան, Արծվաշեն, Փակահան համայնքներ, որոնց կրթօջախներում իրականացվում են շինարարական աշխատանքներ:

dproc
Վուրգավանի դպրոցի ընդհանուր տեսքը։

Վուրգավանը շրջկենտրոն Բերձորից մոտ 40կմ հարավ է: Շրջանի առաջին բնակավայրերից է. դպրոցը գործում է 1997 թվականից; Երկհարկանի շենքի հիմնանորոգումը կայանում է ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության կողմից հանգանակած միջոցներով:

Ավելին

Վուրգավանցիները․ նրանց համար է կառուցվում առաջնային ենթակառուցվածքների համալիրը

Ծանոթանանք Գեորգի Խաչատրյան՝ Վուրգավանի գյուղապետը

Վուրգավան գյուղի գյուղապետ Գեորգի Խաչատրյանն այստեղ է բնակվում Վուրգավանի վերաբնակեցման առաջին տարիներից, 1995-96 թթ․։ Ջերմուկ քաղաքից է, մասնակցել է Արցախյան ազատամարտին, մասնակցել է Քաշաթաղի շրջանի ազատագրման գործողություններին։ Հրադադարի կնքումից ի վեր, երբ սկսվել է ազատագրված Քաշաթաղի վերաբնակեցումը, Գեորգին բնակություն է հաստատել այստեղ։ Ընտանիքի հետ նախ բնակվել է Աղավնո (նախկին Զաբուխ) գյուղում։ Երկու տարի ապրել են այստեղ։

Ավելին

Վուրգավանում ընթացող շինարարության ընթացքի մասին

Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում մեծ թափով ընթանում են անհրաժեշտ ենթակառուցվածքների համալիրի շինարարական աշխատանքները: Համալիրն իր մեջ ներառում է հիմնովին վերակառուցված դպրոց նոր մարզադահլիճով, նոր կառուցված բուժկետ և համայնքապետարան: Մանրամասներին ծանոթացեք ներկայացվող տեսանյութում:

Ավելին

Վուրգավանի շինարարությունը բուռն ընթացքի մեջ է

Սիրելի հայրենասերներ,

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի առաջնային ենթակառուցվածքների համալիրի շինարարությունը բուռն ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ «Հայրենասեր» կազմակերպությունն այս տարի Վուրգավան գյուղում վերակառուցում է դպրոցը, կառուցում է մինչ այժմ գոյություն չունեցող բուժկետ և համայնքապետարան։

Գյուղում այժմ մեծ ոգևորություն է տիրում․ չէ՞ որ այս շինարարությունը վաղվա օր ու հույս է նվիրում վուրգավանցուն։
Ավելին

Վուրգավան. ազատագրված ու պայքարող գյուղի մասին

Վուրգավան գյուղը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում, Բերձորից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Գյուղն ազատագրվել է արցախյան պատերազմի ընթացքում, 1993 թ․։ Առաջին անգամ, երբ լսեցի Վուրգավան գյուղի անունը, հարց առաջացավ՝ ինչու՞ Վուրգավան, որտեղի՞ց է ծագում գյուղի անունը։

Ավելին

Սա Հայաստան է ու վերջ․ շենացնենք ազատագրված Հայաստանը

Մենք շատ ենք հող կորցրել․ մենք՝ հայերս։ Կորցրել ենք տարիներով, տասնամյակներով, դարերով։ Կորցրել ենք մետրերով, կիլոմետրերով, ծովերից մինչեւ ծով կորցրել ենք։ Ու ասես կորցնելը, ջարդվելը, տանջվելն ու ձեռնունայն մնալը դարձել էր ճակատագիր, ճակատագրից էլ՝ բնավորություն։ Միշտ էլ ունեցել ենք առանձին անդրանիկներ ու չաուշներ, վարդաններ ու մուշեղներ, ովքեր այս կամ այն ժամանակ, այս կամ այն կերպ պայքարել են թալանչիների, սպանողների ու ցեղասպանողների դեմ։ Սակայն եկեք խոստովանենք, որ մենք ինքներս մեր հիմնական դիմագիծը ներկայացրել ենք որպես ցեղասպանված, կոտորված, կորցրած։ 1988 թ․ մի շատ կարևոր շրջադարձ տեղի ունեցավ․ սկսվեց Արցախը պաշտպանելու գործընթացը։
Հայ մարդն զգաց, որ էլ կորցնելու տեղ չունի, զգաց, որ իր ապրելու իրավունքը գտնվում է Արցախում, զգաց, որ «եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը»։

Ավելին

«Հայրենասեր»-ի հիմնադիրները «Յուէսարմենիա»-ի (USArmenia) եթերում

«Հայրենասեր» կազմակերպության  հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը և Նելլի Շուշի Մարտիրոսյանը Լոս Անջելեսի «Յուէսարմենիա» (USArmenia) հեռուստաընկերության «Համահայկական առավոտ» հաղորդման եթերում  պատմում են Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայքնում անցյալ տարի իրականացրած ծրագրից,երբ հիմնովին վերակառուցվեց գյուղի դպրոցի շենքը, ներկայացնում են Վուրգավան գյուղում այս տարի իրականացվելիք ծրագրերը, որտեղ կկառուցվի բուժկետ, գյուղապետարան և մարզադահլիճ, հիմնովին կվերակառուցվի դպրոցը, ինչպես նաև խոսում են իրենց անձնական նպատակների մասին։

Շարունակելով Վուրգի գործը

Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի անվանումն անսովոր է առաջին անգամ լսողի համար։ Ինքս էլ երբ առաջին անգամ լսեցի Վուրգավան գյուղի անունը (իսկ այս գյուղի անունն առաջին անգամ լսել եմ գյուղում «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնած ծրագրի մասին լուրի համատեքստում, որի մասին կխոսեմ քիչ ավելի ուշ), հարց առաջացավ, թե ինչու է այն այսպես կոչվում։ Պարզվում է՝ գյուղն անվանակոչվել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի անունով։ Իսկ ո՞վ էր Վուրգը եւ ի՞նչ կապ ուներ Վուրգավանի հետ։

Ավելին

23 տարի անց․ ազատագրված Քաշաթաղում անելիքները դեռ շատ են

Բերձորի ազատագրման 23-րդ տարեդարձի առթիվ Մեդիամաքս լրատվականը զրուցել է «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հետ, ով ներկայացրել է կազմակերպության իրականացրած  ծրագրերը և ապագայի նախագծերը Քաշաթաղի շրջանում։ Ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ։

Ավելին

Սփյուռքահայության ջանքերով Արցախի ազատագրված շրջաններում վերակառուցման ծրագրերը շարունակվում են

Արմենպրես լրատվական գործակալությունը «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հետ զրուցել է կազմակերպության իրականացրած ծրագրերից, ապագայի անելիքներից ու կազմակերպության առաջնահերթություններից։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Ավելին

«Հայրենասեր»-ը կկառուցի առաջնային ենթակառուցվածքներ Քաշաթաղի Վուրգավան գյուղում

2014 թ. ընթացքում «Հայրենասեր» կազմակերպությունը հիմնովին վերակառուցեց Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի միջնակարգ դպրոցը: Տեղեկացնենք, որ Լեռնահովիտ համայնքը (նախկին Եզնագոմեր) գտնվում է Քաշաթաղի շրջանի շրջկենտրոն Բերձորից (նախկին Լաչին) 50 կմ հյուսիս-արևմուտք։ Այն սկսել է վերաբնակեցվել հայերով արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ մեր ազատամարտիկները ազատագրեցին Քաշաթաղը։ Ավելին