Առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը Վուրգավանում (տեսանյութ)

Սեպտեմբերի 5֊ին իսկական տոն էր ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում․ այդ օրը գյուղում վերաբացվեց «Հայրենասեր» կազմակերպության կողմից հիմնովին վերակառուցված առաջնային ենթակառուցվածքների համալիրը։ Հիշեցնենք, որ համալիրն իր մեջ ընդգրկում է հիմնովին վերակառուցված դպրոցը, ինչպես նաև նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։Այո՛, սիրելի հայրենասերներ, Վուրգավանի հրաշքը տեղի ունեցավ, և դրա համար շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հայրենասեր նվիրատուներին։
Դիտեք բացման արարողության մասին պատմող տեսանյութը․ ուրախանանք վուրգավանցիների հետ ու նրանց համար։

 

Վուրգավանի առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը (լուսանկար)

Սեպտեմբերի 5֊ին Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում տեղի ունեցավ առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը։ Առաջնային ենթակառուցվածքների համալիրն իր մեջ ներառում է հիմնովին վերակառուցված դպրոցը նոր մարզադահլիճով, նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։ Համալիրը կառուցվել է «Հայրենասեր» կազմակերպության կողմից 2015 թվականի ամռանը, և նոր ուսումնական տարին վուրգավանցի դպրոցականները դիմավորել են նոր դպրոցում։

Բացման արարողությանը ներկա էին գյուղի բնակիչներ, դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ։ Ներկա էին «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիրներ Նելլի Մարտիրոսյանն ու Ստեփան Սարգսյանն իրենց փոքրիկ դստեր՝ Շուշիի հետ։

Ավելին