Վուրգավանի դպրոցը. անցյալի հուշեր և լուսավոր իրականություն (լուսանկար)
«Հայրենասեր» կազմակերպությունը 2015 թ. ամռանը հիմնովին վերակառուցեց Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի դպրոցը և կառուցեց գյուղում մինչ այդ գոյություն չունեցող բուժկետ ու համայնքապետարան: Այս ծրագիրն օգնեց վուրգավանցիներին հավատալ վաղվա օրվան և չմտածել գյուղից հեռանալու մասին: Այսօր վուրգավանցու երեխան դասեր է անցկացնում լուսավոր ու մաքուր շենքում, որտեղ նրա առողջության համար որևէ վտանգ չկա, այսօր Վուրգավանի խնդիրները քննարկում են հարմարավետ համայնքապետարանում և այսօր վուրգավանցին բուժօգնություն է ստանում իր համայնքում: Վուրգավանցին այսօր ապագայի հավատ ունի: