Սիրելի հայրենասեր

«Հայրենասեր» կազմակերպության առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։

Կազմակերպության միջնաժամկետ գործունեության կիզակետում են լինելու Հայաստանի ազատագրված տարածքներին վերաբերող կրթական և ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց նպատակն է տեղեկացնել հայությանը այդ շրջանների ռազմավարական կարևորության և հայկական պատմության մասին, ինչպես նաև նպաստել սոցիալական և տնտեսական զարգացմանը Քաշաթաղում, Քարվաճառում, և այլուր։