Այրված տան կառուցում

Օգնենք բուժքույր Սոնայի ընտանիքին տուն ունենալ

Նախ, քո նորածին որդին բժշկական օգնության կարիք է ունենում բարդությունների պատճառով։
Այնուհետև քո ընտանիքը ծանր վնասվածքներ է ստանում սարսափելի ավտովթարի արդյունքում։
Իսկ հետո քո տունն ամբողջապես այրվում է…

Թեև սա սարսափ ֆիլմի սցենար է հիշեցնում, բայց իրական դեպք է։ Այն պատահել է Արցախի Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղի բուժքույր Սոնա Կարապետյանի ընտանիքի հետ:

«Հայրենասեր»-ը Քաշաթաղի շրջանում իրականացնում է ենթակառուցվածքի շինարարություն և մարդասիրական օգնության ծրագրեր: Մարտի 9-ին տեղեկացանք, որ Հոչանց գյուղում տուն է հրդեհվել։ Անմիջապես շտապեցինք դեպքի վայր, որ տեսնենք՝ ինչով կարող ենք օգնել: Այն ինչ իմացանք, սարսափելի էր։

Սոնան իր նորածին որդուն տարել էր Երևան բժշկական օգնության: Ետդարձի ճանապարհին ընտանիքը սարսափելի ավտովթարի մեջ էր ընկել։ Ստացել էին լուրջ վնասվածքներ և կոտրվածքներ: Եվ մինչ նրանք հիվանդանոցում էին, տունն ամբողջությամբ այրվել է։ Այրվել են նրանց բոլոր իրերը:

Թեև կառավարությունը տրամադրում է օգնություն, դա բավարար չէ նոր տուն կառուցելու համար: Միայն ԴՈՒ կարող ես օգնել տուն կառուցել Սոնայի նորածին որդու համար: Եվ քանի որ նրա 7 ՀՈԳԱՆՈՑ ԸՆՏԱՆԻՔԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՏՈՒՆ, մենք պետք է սկսենք տան վերակառուցումը հնարավորինս շուտ:

Այսպիսով ՔՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ խիստ հրատապ է:

Բուժքույր Սոնայի հույսը այսօր քո նման սրտացավ մարդկանց մեծահոգությունն է: Խնդրում ենք, օգնիր Սոնային քո նվիրատվությամբ։

 

Այրված տան նկարները

 

Այրված տան նկարները վերակառուցումից հետո

 

Տեսանյութ

 

Նվիրատուները․   միացի՛ր նրանց

 

Հավաքված․ $14,880

Անհրաժեշտ․ $15,000



 
a8c4314e-5a8a-4eac-9201-7cd773ff3cb0