Հերիկի նորակառույց դպրոցի բացման արարողությունը (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Քաշաթաղի Հերիկ համայնքի նորակառույց դպրոցի պաշտոնական բացումը: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցը կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը: Բացման հանդիսավոր արարողությանը ի թիվս այլ հյուրերի ներկա է եղել նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ավելին

Ֆրեզնո քաղաքի հայ բժիշկները ծանոթացել են Քաշաթաղի շրջանի առողջապահական խնդիրներին (տեսանյութ)

«Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրներ Ստեփան Սարգսյանի և Նելլի-Շուշի Մարտիրոսյանի ուշադրությունը Քաշաթաղի շրջանի խնդիրներին ակնառու է դպրոցաշինության ծրագրերի իրականացմամբ։
«Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ նախորդ տարի սեպտեմբերին վերաբացվեց Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի համայնքի հիմնանորոգված դպրոցը, իսկ արդեն այս տարի՝ Վուրգավանի հիմնանորոգված դպրոցը։ Ծրագիրը շարունակական է։
Սակայն, կազմակերպությունը միայն դպրոցաշինությամբ չի սահմանափակվում։

Ավելին

«Հայրենասեր»-ը «Բարև, ես եմ» հաղորդման եթերում

«Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը և Նելլի Մարտիրոսյանը հյուրընկալվել են «Արարատ» հեռուստաընկերության «Բարև, ես եմ» հաղորդաշարի տաղավարում և պատմում են «Հայրենասեր»-ի, իրականացված և ապագա ծրագրերի, ինչպես նաև` անձնական նպատակների մասին։

 

Առաջնային ենթակառուցվածքների համալիրի բացումը Վուրգավանում (տեսանյութ)

Սեպտեմբերի 5֊ին իսկական տոն էր ազատագրված Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում․ այդ օրը գյուղում վերաբացվեց «Հայրենասեր» կազմակերպության կողմից հիմնովին վերակառուցված առաջնային ենթակառուցվածքների համալիրը։ Հիշեցնենք, որ համալիրն իր մեջ ընդգրկում է հիմնովին վերակառուցված դպրոցը, ինչպես նաև նորակառույց բուժկետ ու համայնքապետարան։Այո՛, սիրելի հայրենասերներ, Վուրգավանի հրաշքը տեղի ունեցավ, և դրա համար շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հայրենասեր նվիրատուներին։
Դիտեք բացման արարողության մասին պատմող տեսանյութը․ ուրախանանք վուրգավանցիների հետ ու նրանց համար։

 

Վուրգավանում ընթացող շինարարության ընթացքի մասին

Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում մեծ թափով ընթանում են անհրաժեշտ ենթակառուցվածքների համալիրի շինարարական աշխատանքները: Համալիրն իր մեջ ներառում է հիմնովին վերակառուցված դպրոց նոր մարզադահլիճով, նոր կառուցված բուժկետ և համայնքապետարան: Մանրամասներին ծանոթացեք ներկայացվող տեսանյութում:

Ավելին

«Հայրենասեր»-ի հիմնադիրները «Յուէսարմենիա»-ի (USArmenia) եթերում

«Հայրենասեր» կազմակերպության  հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը և Նելլի Շուշի Մարտիրոսյանը Լոս Անջելեսի «Յուէսարմենիա» (USArmenia) հեռուստաընկերության «Համահայկական առավոտ» հաղորդման եթերում  պատմում են Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայքնում անցյալ տարի իրականացրած ծրագրից,երբ հիմնովին վերակառուցվեց գյուղի դպրոցի շենքը, ներկայացնում են Վուրգավան գյուղում այս տարի իրականացվելիք ծրագրերը, որտեղ կկառուցվի բուժկետ, գյուղապետարան և մարզադահլիճ, հիմնովին կվերակառուցվի դպրոցը, ինչպես նաև խոսում են իրենց անձնական նպատակների մասին։

«Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմ

«Պիտի ուզենայի, որ ոչ թե խոսքով հարգեն [ինձ], այլ աշխատանքով»։ Մոնթեի խոսքերն են։ Ո՞րն էր Մոնթեի գործը։ Որո՞նք էին նրա նպատակները։ Ի՞նչն էր նրան առաջ մղում։ Ի՞նչը բերեց նրան թշնամու կողմից գերևարված Արցախ։ Ի՞նչ վիճակում է այսօր նրա գործի արդյունքը։ Եվ վերջապես, ի՞նչ աշխատանք կուզեր Մոնթեն, որ մենք շարունակեինք, որով և պիտի հարգեինք իրեն։ Այս հարցերն են, որոնց փորձել է պատասխանել «Հայրենասեր» կազմակերպությունը «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմով։