Հայաստանի պատասխանը. ո՛չ մադրիդյան սկզբունքներին
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Սաֆարովի ազատ արձակմանը հայկական իշխանությունների նվազագույն պատասխանը պետք է լինի մադրիդյան սկզբունքներից և դրանցում արտացոլված հայակործան գաղափարներից վերջնականապես հրաժարվելը։ Ադրբեջանահունգարական այս խայտառակ գործարքը ևս մեկ անգամ եկավ փաստելու բազմիցս արդեն հերքված այն դրույթը, որ ոչ մի երրորդ պետություն կամ կառույց չի կարող երաշխավորել հայի անվտանգությունն ու պատիվը։ Սա է Սաֆարովի պատմության հիմնական դասը։ Մինչդեռ արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ողջ ընթացքում հայկական կողմի ընդունած կեցվածքն ու դիրքորոշումները խարսխված են հենց միջազգային երաշխիքների դրույթի վրա։