Պահպանե՛նք վերականգնված արդարությունը

Մոնթեն արդարության մարտիկ էր։ Նա պայքարում էր ընդդեմ անարդարության ընդհանրապես։ Իսկ հայության հանդեպ արվել էր մեծագույն անարդարություն. ցեղասպանության, ջարդերի միջոցով խլվել էր հայրենիքը։ Այդպիսով, Արցախյան հերոսամարտը և դրա արդյունքում ազատագրված մեր հայրենիքի մի մասնիկը այդ անարդարության մասնակի վերականգնման փորձ էր։ Արցախի ազատագրված տարածքը հայ դատի մերօրյա պայքարն է։ Մոնթեն նպատակ ուներ ազատագրել մեր հայրենիքի արևմտյան հատվածում գտնվող Տիգրանակերտը, որպեսզի վերացներ հայության հանդեպ գործված անարդարությունը։ Փոխարենը, նա դա արեց արևելքում՝ ազատագրելով Արցախի Տիգրանակերտը։ Ուրեմն, պահպանե՛նք Մոնթեի և մեր մյուս հերոսների վերականգնած արդարությունը։
Ավելին

«Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմ

«Պիտի ուզենայի, որ ոչ թե խոսքով հարգեն [ինձ], այլ աշխատանքով»։ Մոնթեի խոսքերն են։ Ո՞րն էր Մոնթեի գործը։ Որո՞նք էին նրա նպատակները։ Ի՞նչն էր նրան առաջ մղում։ Ի՞նչը բերեց նրան թշնամու կողմից գերևարված Արցախ։ Ի՞նչ վիճակում է այսօր նրա գործի արդյունքը։ Եվ վերջապես, ի՞նչ աշխատանք կուզեր Մոնթեն, որ մենք շարունակեինք, որով և պիտի հարգեինք իրեն։ Այս հարցերն են, որոնց փորձել է պատասխանել «Հայրենասեր» կազմակերպությունը «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» ֆիլմով։