Դպրոցի վերակառուցման ծրագիր
Քաշաթաղի շրջանում
Սիրելի հայրենասեր,
Շարունակելով «Հայրենասեր»-ի նախորդ տարիների ուղեգիծը՝ այս տարի ևս մեր գործունեության կիզակետում է լինելու Հայաստանի ազատագրված տարածքը։ 2014 թվականին «Հայրենասեր»-ն իր թիրախում է առնելու շրջանների ենթակառուցվածքային կարիքները՝ կենտրոնացնելով կազմակերպության միջոցները Քաշաթաղի շրջանում դպրոցի վերակառուցման ծրագրի վրա, որի նախագիծը կներկայացվի տարվա առաջին ամիսներին։
Քաշաթաղի դպրոցների շենքերը բարվոք վիճակում չեն, մինչդեռ ազատագրված շրջաններում դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ վերաբնակեցվող բնակավայրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման աղբյուր ու գրավական։ Եթե լինի դպրոց, ապա աշխատավարձերի և պետական այլ միջոցների մուտքը բնակավայր կապահովագրի վերաբնակեցվող գյուղի ապագան՝ նպաստելով նաև արտագաղթի կանխմանը։
Ավելին