Հերիկի նորակառույց դպրոցի բացման արարողությունը (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Քաշաթաղի Հերիկ համայնքի նորակառույց դպրոցի պաշտոնական բացումը: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցը կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը: Բացման հանդիսավոր արարողությանը ի թիվս այլ հյուրերի ներկա է եղել նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արցախի Հանրային Հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել դպրոցի բացման արարողությունից: