Հերիկի նորակառույց դպրոցի բացման արարողությունը (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Քաշաթաղի Հերիկ համայնքի նորակառույց դպրոցի պաշտոնական բացումը: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցը կրում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը: Բացման հանդիսավոր արարողությանը ի թիվս այլ հյուրերի ներկա է եղել նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ավելին

Հերիկի դպրոցի տնօրեն. «Ախր էլ ի՞նչ ասեմ, ամեն ինչ ասվել է այս նոր շենքով»

nor dproc

Արցախյան պատերազմի ընթացքում ազատագրված Հերիկ գյուղը գտնվում է Քաշաթաղի շրջանում: Ազատագրումից հետո, 1995-96 թթ. գյուղը վերաբնակեցվել է, սակայն անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով մի քանի տարի անց, 2005-2006 թթ. գրեթե ամբողջությամբ դատարկվել է:

Գյուղի վերաբնակեցումը երկրորդ անգամ կազմակերպվել է 2009-10 թթ.: Որոշ անհրաժեշտ կենսապայմաններ գյուղում ապահովվել են, սակայն պակասում էր ազատագրված հայրենիքի գյուղերի զարգացման գլխավոր գրավականը՝ դպրոցը: Հերիկի երեխաները դասեր էին անում խարխուլ ու խոնավ մի տան մեջ: Իսկ ազատագրված հայրենիքում՝ Քաշաթաղի ու Քարվաճառի գյուղերում դպրոցը ոչ միայն կրթական, այլեւ սոցիալական, մշակութային կարեւոր գործառույթներ ունի: Զարգացած համայնքի կենտրոնը կայացած դպրոցն է: Ավելին

Հերիկ. հրաշքով փրկված ու զարգացողը գյուղը

Գյուղի մասին

«Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը, Նելլի Մարտիրոսյանն ու իրենց դուստր Շուշին՝ Հերիկի ճանապարհին:
«Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը, Նելլի Մարտիրոսյանն ու իրենց դուստր Շուշին՝ Հերիկի ճանապարհին:

Հերիկ գյուղը Մոշաթաղ եւ Բերդիկ գյուղերի հետ մտնում է Մոշաթաղ համայքնի մեջ: Հերիկը գտնվում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 45 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արեւելք: Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ, 1991-92 թթ.: Գյուղի վերաբնակեցումն սկսվել է 1995-96 թթ.: Այդ տարիներին գյուղում եղել է 30 տնտեսություն: Վերաբնակեցումից հետո դեռ մի քանի տարի գյուղում էլեկտրականություն չի եղել, Հերիկ գյուղի երեխաները դպրոց չեն ունեցել:

Մի անգամ դատարկված ու նորից վերաբնակեցված Հերիկը

Գյուղում էլեկտրականության, դպրոցի բացակայության պատճառով Հերիկը 1999-2000-ական թվականներին սկսել է դատարկվել: Թվում էր, թե գյուղի կործանումն անխուսափելի է: Սակայն գյուղին վիճակված էր ապրել ու վերածնվել. գյուղում միայնակ մնացած Բակունց եղբայրների երկու ընտանիքները պահպանել ու հսկել են ամբողջ գյուղը, թույլ չեն տվել տներն ավերվել: Եւ այդ տները պետք է մի օր ծառայեին նոր վերաբնակիչներին:

Ավելին

Հերիկի դպրոցի շինարարությունը` ըստ փուլերի (լուսանկար)

Սիրելի հայրենասեր,

Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ ձեզ ենք ներկայացնում այս տարվա ամռան ընթացքում Արցախի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում կառուցված դպրոցի շինարարության փուլերը: Լուսանկարների միջոցով դուք էլ ծանոթացեք այն ամբողջ աշխատանքին, որ «Հայրենասեր» կազմակերպությունն իր նվիրատուների շնորհիվ իրականացրել է ազատագրված Հերիկի դպրոցականների համար:

Ավելին

Հերիկի դպրոցի ավերակները

«Հայրենասեր» կազմակերպությունն իր նվիրատուների օգնությամբ այս տարվա ամռանը մաքուր, ժամանակակից ու հարմարավետ դպրոցի շենք նվիրեց Արցախի ազատագրված Քաշաթաղի Հերիկ գյուղին:

Առաջարկում ենք ձեզ միասին հետեւել այն ամբողջ աշխատանքին, որ կատարվել է Հերիկում:

Նախ, ծանոթացեք այն ավերակին, որ պետք է ամիսներ անց դպրոցի մի շքեղ շենք դառնար:

Ավելին

Հերիկի դպրոցի աշակերտները (լուսանկար)

Սիրելի հայրենակիցներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ազատագրված Քաշաթաղի Հերիկ համայնքի դպրոցի աշակերտներին: Հենց նրանց համար է «Հայրենասեր»-ն այս տարի կառուցելու նոր, հարմարավետ, մաքուր ու ժամանակակից դպրոց:

Ավելին