Հերիկի դպրոցի տնօրեն. «Ախր էլ ի՞նչ ասեմ, ամեն ինչ ասվել է այս նոր շենքով»

nor dproc

Արցախյան պատերազմի ընթացքում ազատագրված Հերիկ գյուղը գտնվում է Քաշաթաղի շրջանում: Ազատագրումից հետո, 1995-96 թթ. գյուղը վերաբնակեցվել է, սակայն անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով մի քանի տարի անց, 2005-2006 թթ. գրեթե ամբողջությամբ դատարկվել է:

Գյուղի վերաբնակեցումը երկրորդ անգամ կազմակերպվել է 2009-10 թթ.: Որոշ անհրաժեշտ կենսապայմաններ գյուղում ապահովվել են, սակայն պակասում էր ազատագրված հայրենիքի գյուղերի զարգացման գլխավոր գրավականը՝ դպրոցը: Հերիկի երեխաները դասեր էին անում խարխուլ ու խոնավ մի տան մեջ: Իսկ ազատագրված հայրենիքում՝ Քաշաթաղի ու Քարվաճառի գյուղերում դպրոցը ոչ միայն կրթական, այլեւ սոցիալական, մշակութային կարեւոր գործառույթներ ունի: Զարգացած համայնքի կենտրոնը կայացած դպրոցն է: Ավելին

Հերիկ. հրաշքով փրկված ու զարգացողը գյուղը

Գյուղի մասին

«Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը, Նելլի Մարտիրոսյանն ու իրենց դուստր Շուշին՝ Հերիկի ճանապարհին:
«Հայրենասեր»-ի հիմնադիրներ Ստեփան Սարգսյանը, Նելլի Մարտիրոսյանն ու իրենց դուստր Շուշին՝ Հերիկի ճանապարհին:

Հերիկ գյուղը Մոշաթաղ եւ Բերդիկ գյուղերի հետ մտնում է Մոշաթաղ համայքնի մեջ: Հերիկը գտնվում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 45 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արեւելք: Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ, 1991-92 թթ.: Գյուղի վերաբնակեցումն սկսվել է 1995-96 թթ.: Այդ տարիներին գյուղում եղել է 30 տնտեսություն: Վերաբնակեցումից հետո դեռ մի քանի տարի գյուղում էլեկտրականություն չի եղել, Հերիկ գյուղի երեխաները դպրոց չեն ունեցել:

Մի անգամ դատարկված ու նորից վերաբնակեցված Հերիկը

Գյուղում էլեկտրականության, դպրոցի բացակայության պատճառով Հերիկը 1999-2000-ական թվականներին սկսել է դատարկվել: Թվում էր, թե գյուղի կործանումն անխուսափելի է: Սակայն գյուղին վիճակված էր ապրել ու վերածնվել. գյուղում միայնակ մնացած Բակունց եղբայրների երկու ընտանիքները պահպանել ու հսկել են ամբողջ գյուղը, թույլ չեն տվել տներն ավերվել: Եւ այդ տները պետք է մի օր ծառայեին նոր վերաբնակիչներին:

Ավելին

Հերիկի դպրոցի շինարարությունը` ըստ փուլերի (լուսանկար)

Սիրելի հայրենասեր,

Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ ձեզ ենք ներկայացնում այս տարվա ամռան ընթացքում Արցախի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում կառուցված դպրոցի շինարարության փուլերը: Լուսանկարների միջոցով դուք էլ ծանոթացեք այն ամբողջ աշխատանքին, որ «Հայրենասեր» կազմակերպությունն իր նվիրատուների շնորհիվ իրականացրել է ազատագրված Հերիկի դպրոցականների համար:

Ավելին

Հերիկի դպրոցի ավերակները

«Հայրենասեր» կազմակերպությունն իր նվիրատուների օգնությամբ այս տարվա ամռանը մաքուր, ժամանակակից ու հարմարավետ դպրոցի շենք նվիրեց Արցախի ազատագրված Քաշաթաղի Հերիկ գյուղին:

Առաջարկում ենք ձեզ միասին հետեւել այն ամբողջ աշխատանքին, որ կատարվել է Հերիկում:

Նախ, ծանոթացեք այն ավերակին, որ պետք է ամիսներ անց դպրոցի մի շքեղ շենք դառնար:

Ավելին

ՕԳՆԻ՛Ր ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Requiem of a capitan Armenak Urfanyan took place at the St. Hovhannes Church in Yerevan


   Այս ծրագիրը «Հայրենասեր» կազմակերպությունն իրագործել և ավարտել է Ապրիլյան պատերազմից հետո:

____________

 

Սիրելի հայրենասեր,

Մեր տղաները` Հայոց Բանակի հերոս զինվորները, անհավատալի հերոսություն ցուցաբերելով՝ պաշտպանում են քո ընտանիքն ու հայրենիքը՝ զոհաբերելով իրենց կյանքը:

ՔՈ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ դու կարող ես պաշտպանել նրանց ընտանիքներն ու այդ ընտանիքների համար դառնալ հերոս: Դու կարող ես օգնել զոհված հերոսների այրիացած կանանց սնունդ դնել սեղանին, նրանց որբացած երեխաների հագուստն ու դպրոցական պարագաներն ապահովել, առանց խնամքի մնացած ծերունի ծնողների դեղորայքի ու բուժօգնության համար վճարել։

Կատարի՛ր քո նվիրատվությունը և այդ ընտանիքների համար ԴԱՐՁԻ՛Ր ՀԵՐՈՍ:

2016 թվական

 

ՄԵՐ ԿՈՉԸ․ օգնի՛ր նրանց

 

ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ․ ճանաչի՛ր նրանց

 

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ․ միացի՛ր նրանց

 

Հավաքված․ $37,932

Անհրաժեշտ․ $44,000