Կանխենք ապագա սումգայիթները

StepanSargsyan

Փետրվարը այն ամիսն է, երբ հայությունը վերհիշում է թուրք — թաթարական խուժանի ցեղասպանագործության հերթական փորձը՝ Սումգայիթյան ջարդերը։ Այս տարի լրանում է 1988 թվականի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ եւ մի շարք այլ քաղաքներում իրագործած հայկական ջարդերի 25-րդ տարելիցը։ Սումգայիթյան ջարդերը դեռ 1890-ականներին սկիզբ առած աբդուլհամիդյան կոտորածների եւ 1915 թվականին Հայոց Ցեղասպանությանը վերաճած ցեղասպանական քաղաքականության շարունակությունն էին։ Որպես պատասխան ԼՂԻՄ-ի շրջանային խորհրդի Մոսկվա ուղղված՝ Խորհրդային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու դիմումին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ադրբեջանահայության ջարդ։ Ըստ պաշտոնական տվյալների, երեք օր տեւած ջարդերի զոհ դարձան 26 հայեր։ Սակայն փորձագետների ուսումնասիրությունները նշում են 200 — 300 զոհերի թիվը։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի այս պետական քաղաքականությունը դեռ չի դադարել, որի հերթական ապացույցն են Ջուղայի խաչքարարերի ոչնչացումը եւ հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունը։

Ըստ այդմ, ունենալով այս դառը փորձը, անհրաժեշտ է հաշվի առնել , թե ինչքանով է հավանական նման ոճրագործության կրկնումը հայության որեւէ զանգվածի հանդեպ։ Վերհիշենք, որ ոչ վաղ անցյալում , ընդամենը 2010 թվանականին, Թուրքայի վարչապետ Էրդողանը սպառնաց վտարել Թուրքիայում բնակվող եւ աշխատող հայերին՝ ի պատասխան օտար երկրների խորհրդարաններում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի քննարկման։ Իսկ երբ դիտարկենք վերջերս պոլսահայերի սպանության դեպքերը եւ դրանց վերագրված ազգայ նական նրբերանքները, ապա առնվազն Թուրքիայի հայ համայնքի ֆիզիկական անվտանգության սպառնալիքի հավանականությ ունն անցնում է տեսական քննարկումից գործնական ոլորտ։ Նույնիսկ եթե բացառվի իշխանությունների կողմից ծրագրավորված ոճրագործությունը , ապա համապատասխան իրավիճակ ների առկայության դեպքում ազգայնական կամ կրոնական ծայրահեղությամբ ուղղորդվող գործընթացները կարող են դուրս գալ իշխանությունների կառավարումից եւ վերաճել ազգային փոքրամասնությունների անվտանգության սպառնալիքների։ Պատմությունից նման դեպքեր արդեն հայտնի են՝ սկսած Խորհրդային Միության փլուզմանը նախորդած, սկզբում ՝ կառավարվող , իսկ հետո անկառավարելի ազգայնական գործընթացներից մինչեւ ներկայումս Սիրիայում ընթացող եւ կրոնական պատկանելությամբ բնորոշվող քաղաքացիական պատերազմը։

Ի դեպ, սիրիահայ համայնքի եւ Մերձավոր Արեւելքի մեր մյ ուս համայնքներին սպառնացող վտանգի դիտարկումը ավելի այժմեական է։ Թեեւ այս պահին սիրիահայությանը սպառնացող վտանգը իր էությամբ տարբերվում է Սումգայիթյան ջարդերից, իրենց արդյունք ով երկուսն էլ համարժեք են։ Սումգայիթում ծրագրավորված ոճրագործություն էր, իսկ Սիրիայում՝ պատերազմական գործողությունների արդյունքում հասցված կողմնակի վնաս։ Սակայն արդյունքում երկուսն էլ սպառնում են տեղի հայության ը ոչնչացմամբ։ Այդ առումով , լինի Սումգայիթյան ջարդ, թե Հալեպի հայությանը սպառնացող վտանգ , մեր արձագանքն ու համապատասխան քայլերը պետք է լինեն նույնը։ Պետք է նաեւ արձանագրել, որ ավելի հաճախակիանում են սիրիահայության հանդեպ հնչեցված այն սպառնալիքները, որոնք պատճառաբանվում են իբր սիրիահայության ՝ իշխանության հանդեպ ունեցած կողմնակալությամբ։

Այսինքն՝ սիրիահայությանը սպառնացող վտանգը միտվա ծ է վերաճելու ծրագրված եւ նպատակային բռնության։ Սիրիայությանը սպառնացող վտանգը հատուկ չէ միայն Սիրիայի հայկական համայնքին։ Սերձավոր Արեւելքում ընթացող մեծ տերությունների հակամարտությունը եւ դրանով պայմանավորված տարածարջանի վերաձեւումը դեռ երկար է տեւելու։ Իսկ ուժերի հավասարակշռվածության ցանկացած փոփոխություն եւ սահմանների վերաձեւում ուղեկցվում է բռնության տարատեսակ դրսեւորումներով։ Սիրիահայությունից առաջ ի րաքահայությունն էր։ Չի բացառվում , որ իրանահայությունն էլ նման սպառնալիքի տակ կհայտնվի։ Քչերն էին հավատում , երբ դեռ 2006 — 2007 թվականներին հայ վերլուծաբանները , մասնավորապես քաղաքագետ Արմեն Այվազյանը, զգուշացնում էին մոտալուտ վտանգի մասին եւ հորդորում համայնքային առաջնորդներին եւ կազմակերպություններին համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այս ամենից կարելի է հանգել միայն մեկ եզրակացության. հայը կարող է լիարժեք եւ երկարաժամկետ անվտանգությամբ ապրել որպես հայ միայն իր հայրենիքում՝ Հայասատանում։ Որեւէ այլ տեղ վտանգը կամ անմիջական է եւ սպառնում է ֆիզիկական գոյությանը, կամ գալիս է աստիճանաբար եւ սպառնում է ինքնությանը՝ տանելով սերունդնե րին վերջ նական ձուլման։ Երկու դեպքում էլ հայը վերանում է։ Եթե մինչպատերազմյան Սիրիայում նախաձեռնվեր սիրիահայության ծրագր վա ծ ներգաղթը Հայաստան , ապա անհատները կկարողանային եւ՛ վաճառել իրենց բնակարաններն ու խանութները բարձր գներով , եւ՛ ժամանակին պայմաններ ստեղծե լ Հայաստանում վերաբնակվելու համար։ Իսկ այժմ 7000 — ից ավելի սիրիահայեր , ունեցածը թողնելով Սիրիայում , հազիվհազ հասել են Հայաստան՝ անպատրաստ եւ անօթեւան։ Ողջունելի է նաեւ որոշ սիրիահայ ընտանիքների վերաբնակեցումը ազատագրված Քաշաթաղ ի շրջան ում ։ Սիրիահայերի օրինակը թող եւս մեկ հիշեցում լինի, որ պետք է կանխել ապագա սումգայիթյան ծուղակները։ Քաշաթաղի վերաբնակեցման մասին պատմող «Հայրենասեր»- ի կատարած նկարահանումներում մի սիրիահայ վերաբնակ արտահայտում է այն միտքը, որ մենք պետք է մեր պապերի երազը իրականացնենք եւ մեր Հայաստան դառնանք մնալու։

Հիրավի՛ …

Ստեփան Սարգսյան
« Հայրենասեր » կազմակերպություն