Կանխենք ապագա սումգայիթները

StepanSargsyan

Փետրվարը այն ամիսն է, երբ հայությունը վերհիշում է թուրք — թաթարական խուժանի ցեղասպանագործության հերթական փորձը՝ Սումգայիթյան ջարդերը։ Այս տարի լրանում է 1988 թվականի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ եւ մի շարք այլ քաղաքներում իրագործած հայկական ջարդերի 25-րդ տարելիցը։ Սումգայիթյան ջարդերը դեռ 1890-ականներին սկիզբ առած աբդուլհամիդյան կոտորածների եւ 1915 թվականին Հայոց Ցեղասպանությանը վերաճած ցեղասպանական քաղաքականության շարունակությունն էին։ Որպես պատասխան ԼՂԻՄ-ի շրջանային խորհրդի Մոսկվա ուղղված՝ Խորհրդային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու դիմումին, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին ադրբեջանահայության ջարդ։ Ըստ պաշտոնական տվյալների, երեք օր տեւած ջարդերի զոհ դարձան 26 հայեր։ Սակայն փորձագետների ուսումնասիրությունները նշում են 200 — 300 զոհերի թիվը։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի այս պետական քաղաքականությունը դեռ չի դադարել, որի հերթական ապացույցն են Ջուղայի խաչքարարերի ոչնչացումը եւ հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունը։

Ավելին