Դպրոցի վերակառուցման ծրագիր

dproci-verakangnman-2014

 Քաշաթաղի  շրջանում
Սիրելի հայրենասեր,
Շարունակելով «Հայրենասեր»-ի նախորդ տարիների ուղեգիծը՝ այս տարի ևս մեր գործունեության կիզակետում է լինելու Հայաստանի ազատագրված տարածքը։ 2014 թվականին «Հայրենասեր»-ն իր թիրախում է առնելու շրջանների ենթակառուցվածքային կարիքները՝ կենտրոնացնելով կազմակերպության միջոցները Քաշաթաղի շրջանում դպրոցի վերակառուցման ծրագրի վրա, որի նախագիծը կներկայացվի տարվա առաջին ամիսներին։
Քաշաթաղի դպրոցների շենքերը բարվոք վիճակում չեն, մինչդեռ ազատագրված շրջաններում դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ վերաբնակեցվող բնակավայրի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման աղբյուր ու գրավական։ Եթե լինի դպրոց, ապա աշխատավարձերի և պետական այլ միջոցների մուտքը բնակավայր կապահովագրի վերաբնակեցվող գյուղի ապագան՝ նպաստելով նաև արտագաղթի կանխմանը։
Օրացույցի ամիսների հովանավորությունից ստացված գումարները, ինչպես նաև օրացույցին ի պատասխան ուղարկված բոլոր նվիրատվությունները, ուղղվելու են դպրոցի վերակառուցման ծրագրին։
Մեր հերոս ազատամարտիկները ազատագրեցին, որ մենք պահպանենք և զարգացնենք։ Այժմ մենք պետք է ապացուցենք, որ իրենց զոհողություններն իզուր չէին: Ուրեմն, լծվենք հայրենիքի պաշտպանության ու զարգացման սրբազան գործին։

Ստեփան Սարգսյան                                        Նելլի Շուշի Մարտիրոսյան
Համահիմնադիր                                                 Համահիմնադիր