Հերոս Յուրի Փարամազյանը

yuri-paramazyan

Ապրիլյան պատերազմի հերոս Յուրի Փարամազյանը Արցախի Մարտունի քաղաքից էր: Դիրքի ավագ էր. վերջին մարտում էլ առաջ է նետվել` փրկելով նորակոչիկների կյանքը: Յուրիի ծառայության ավարտին երեք ամիս էր մնացել:

Յուրին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Մարտունու արհեստագործական ուսումնարան. ծառայությունն ավարտելուց հետո շատ նպատակներ, ծրագրեր ուներ:

Վերջին անգամ Յուրին հարազատների հետ խոսել է մարտի 31-ին: Մինչև ապրիլի 2-ը նրանից տեղեկություն չեն ունեցել, իսկ ապրիլի 2-ին տեղեկացել են, որ իրենց որդին այլևս չկա:

Յուրիի մասին կարդացեք նաև այստեղ.

Յուրի Փարամազյան. երկու նորակոչիկների կյանքը փրկելու համար զոհված կրտսեր սերժանտը

Քառօրյա պատերազմի զոհերը. Յուրի Փարամազյան