Հերոս Մհեր Երզնկյանը

mher-erznkyan

Ապրիլյան պատերազմի հերոս Մհեր Երզնկյանը Երևան քաղաքից էր: Ծնվել է 1995 թվականին: Բանակ էր զորակոչվել 2016-ի հունվարի 16-ին: Մահացու վիրավորում է ստացել ապրիլի 5-ի գիշերը:

Մհերն իննամյա կրթություն էր ստացել, այնուհետ սովորել ոսկերչություն և արծաթագործություն։ 18 տարին լրանալուն պես, պետք է զորակոչվեր բանակ, բայց այդ ժամանակ պարզվել է, որ սրտի առիթմիա ունի։ Ծառայության մեկնելը հետաձգվել է, Մհերը հետազոտումներ ու բուժումներ է անցել։ Մհերը նաև ծնկի ցավ, ողնաշարի թեքություն ուներ։ Սակայն առողջական այս խնդիրները նրան «չստիպեցին» ծառայութունը կրկին հետաձգել։ Երեք տարի անց` 21 տարեկանում, հոգնելով շարունակական հետաձգումներից և տանել-բերելուց, Մհերը որոշեց՝ ինչ էլ լինի, գնալու է, ետ վերադառնա, որ մշտական աշխատանք ձեռնարկի։

Մհերն իրենից փոքր քույր ունի և ավագ եղբայր, ով պայմանագրային զինծառայող է:

Մհերի մասին կարդացեք նաև այստեղ.

Մհերն էս անգամ իր սվիտերը հանել ու բոլորիս պաշտպանել ա

«Իմ որդին, առյուծաբար կռվելով, վաստակեց Առյուծ Մհեր կոչվելու իրավունքը»