Հերոս Կարեն Դավթյանը

karen-davtyan

Ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Դավթյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր: 35-ամյա պայմանագրային զինծառայողը երկու անչափահաս երեխաների հայր էր: Կարենը ծառայում էր Քարվաճառում: Նա դժբախտ պատահարի զոհ է դարձել: Ծառայությունն ավարտած պայմանագրայինները դիրքերը հանձնել են հաջորդ հերթափոխին, սակայն հետդարձի ճանապարհին կուտակված ձնահոսքը սարերի գագաթից գահավիժել է ցած, ինչի հետևանքով երիտասարդը հայտնվել է ձնակույտի շրջապտույտում ու, շուրջ 100 մետր գլորվելով ցած, մահացել:

Կարենի ընտանիքը` կինն ու երկու մանկահասակ երեխաները, ապրում են վարձով բնակարանում:

Կարենի մասին կարդացեք նաև այստեղ.

Վանաձորցի պայմանագրային զինծառայողը Քարվաճառում դժբախտ պատահարի զոհ է դարձել