Հերոս Օնիկ Գրիգորյանը

Onik Grigoryan

Ապրիլյան պատերազմի հերոս փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից էր: Ընտանիքի անդամները, զինակից ընկերները համոզված են` Օնիկն այլ կերպ չեր կարող վարվել. չէր կարող փախչել կռվից, չէր կարող առաջ չնետվել ու չպայքարել:

Ընկերները պատմում են Օնիկի վերջին մարտի մասին. հինգ սպաներով օգնության էին շտապել դիրքում կանգնած զինվորներին. ընդունել մարտը: Վիրավոր Օնիկը կռվել էր մինչև վերջ, հնարավորություն տալով զինակիցներին փրկվել:

Օնիկը երկու անչափահաս երեխաների հայր էր: Դուստրը` Տաթևը` 15 տարեկան է, որդին` Հովհաննեսը` 10 տարեկան:

Օնիկի մասին կարդացեք նաև այստեղ.

Քառօրյա պատերազմի զոհերը. Օնիկ Գրիգորյան

Նվիրյալները. Օնիկ Գրիգորյան