Հերոս Աշոտ Շահբազյանը

Ashot Shahbazyan

Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանը Շիրակի մարզի Ախուրյան գյուղից էր: Աշոտի հայրը` Կարապետ Շահբազյանը ևս ազատամարտիկ է, արցախյան պատերազմի մասնակից: Շահբազյաններով խումբ են կազմել ու մեկնել մարտի դաշտ: Այն ժամանակ վերադարձել է միայն Կարապետը: Երկու որդի ունենալով` նրանց զոհված եղբայրների անուններն է տվել: Աշոտը հերոս հորեղբոր անունն էր կրում:

23-ամյա Աշոտը սիրում էր իր հայրենիքը, սիրում էր զինվորականի գործն ու սիրում էր դիրքերը: Զինվորականի տեղը դիրքերում է, համոզված էր նա: Ինքնակամ ցանկացել է ծառայել Ջեբրայիլում:

Վերջին անգամ ընտանիքի անդամներն Աշոտի հետ զրուցել են մարտի 31-ին: Տեղեկացրել է, որ դիրքեր է բարձրանալու: Հետո այլևս տեղեկություն չստացան: 23-ամյա Աշոտ Շահբազյանը զոհվել է Ջեբրայիլի մարտերում: Հայրն արդեն Ջեբրայիլում էր իմանալու Աշոտի հերոսական սխրանքի մասին, թե ինչպես է ժամեր շարունակ հաջողությամբ կռիվ մղել հակառակորդի դեմ: Ընկել հերոսի մահով…

Աշոտի մասին կարդացեք նաև այստեղ.

Թե ինչպես խարխուլ տնակներում հերոսներ մեծացան. Աշոտ Շահբազյանի կարճ, բայց հերոսական ուղին

Աշոտ Շահբազյանը մինչև վերջ պայքարել է