Հերոս Անդրանիկ Զոհրաբյանը

Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանը Վեդի քաղաքից էր: 20 տարեկանը դեռ չբոլորած զինվորը մեկն էր կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի այն երեք տղերքից, ովքեր չենթարկվեցին իրենց հրամանատարի վերջին հրամանին ու չնահանջեցին` մինչև վերջ պայքարելով իրենց դիրքի համար: Գնդացրորդ Անդրանիկն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հետ վիրավոր վիճակում էլ շարունակել է կռիվն ու արնահոսելով մահացել:
Անդրանիկը սովորում էր Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում, սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում: Մարզվում էր Երևանում: Ապագայի շատ ծրագրեր ուներ. ծառայությունից հետո շարունակելու էր ուսումը, աշխատելու էր, ծնողներին օգնելու: Իրենից փոքրի երկու քույրիկ ունի:
Ծնողների հետ վերջին անգամ խոսել էր մարտի 29-ին: Ապրիլի 1-ին վերջին անգամ դիրքեր բարձրացավ…
Անդրանիկի մասին կարդացեք նաև այստեղ.