Հերոս Արտակ Պետրոսյանը

Artak Petrosyan

Ապրիլյան պատերազմի հերոս Արտակ Պետրոսյանը Լոռու մարզի Մեծավան գյուղից էր: Ժամկետային զինծառայող Արտակը տանկիստ էր: Հստակ գիտակցելով մահվան վտանգը` իր տանկով առաջ է գնացել` հետևակ զորքին փրկելու: Սակայն խոցվել է նաև իր տանկն, ու Արտակը երկու զինակից ընկերների հետ այրվել է տանկի մեջ: Նրանց մարմինները դուրս են բերվել Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ:

Մեծավանի համայնքապետի բնորոշմամբ` Արտակը համեստ, շնորհքով տղա էր:

Արտակի մասին կարդացեք նաև այստեղ.

Տանկիստ տղա էր, գնացել էր հետևակին ազատելու. հրաժեշտ տվեցին 18-ամյա Արտակ Պետրոսյանին