Հերոս Հենրիկ Ղահրամանյանը

Henrik Ghahramanyan

Ապրիլյան պատերազմի հերոս Հենրիկ Ղահրամանյանը ծնվել է Ռուսաստանում: 6 տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Հայաստանում բնակվելու: Ընտանիքն ապրում է Մասիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ, ցանկացել է հետագայում շարունակել ուսումը։ Կապավոր էր, ծառայում էր Թալիշում։

Ընտանիքը Հենրիկի հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 2-ին: Նրանից լուր չի եղել մինչև ապրիլի 7-ը: Մինչև զոհվելը Հենրիկը  3 վիրավորի է դուրս բերել:

Հենրիկի մասին կարդացեք նաև այստեղ.

«3 վիրավորի դուրս է բերել, 4-րդին իրեն են խփել». պատմում է զոհված Հենրիկ Ղահրամանյանի մայրը (լուսանկարներ)

Համ տղա եմ կորցրել, համ մտերիմ ընկեր. Հենրիկ Ղահրամանյանի ընտանիքը չի համակերպվում հերոսի կորստի հետ