Հերոս Հայկ Գրիգորյանը

hayk-grigoryan

Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Գրիգորյանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էր: 23-ամյա Հայկը լեյտենանտ էր: Հայկը ծնվել է 1993 թ. մարտի 29-ին, երբ արցախյան առաջին պատերազմը դեռ չէր ավարտվել: Ծնվել էր նկուղում, կրակոցների ձայնի տակ. արցախյան պատերազմում էլ զոհվեց:

Հայկը նշանված էր. ապագա կնոջ` Սյուզիի հետ, երազում էր ապրել հայրենի գյուղում, հարմարավետ տան մեջ, որն ինքն էր կառուցելու:  Հայկը տանկիստ էր. նրա տանկը խոցվել էր ապրիլի 2-ին, սակայն Հայկի մարմինը տուն են բերել միայն ապրիլի 6-ին:

Հայկի մասին կարդացեք նաև այստեղ.

«Պատերազմի ժամանակ նկուղում ծնվեց, մեծացավ ու էս պատերազմում էլ զոհվեց». զոհված Հայկ Գրիգորյանի մայր (լուսանկարներ)