Հերոս Էդուարդ Ալեքսանյանը

2

Ապրիլյան պատերազմի հերոս Էդուարդ Ալեքսանյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին Սիսիան քաղաքում: 1961-1970 թ.թ.-ին սովորել է Դաստակերտ ավանի միջնակարգ դպրոցում, 1970-74 թ.թ.-ին` Սիսիանի շինարարական տեխնիկումում: 1974-1976 թ.թ.-ին ծառայել է խորհրդային բանակում: 1976-1988 թ.թ.-ին աշխատել է Սիսիանի ԲՈՒԱՏ ձեռնարկությունում որպես հերթապահ մեխանիկ:
1988-1992 թ.թ.-ին կամավոր մասնակցել է Սիսիանի շրջանի սահմանների պաշտպանությանը:1992 թ.-ի հոկտեմբերից ծառայության է անցել ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերի վարչության թիվ 1 սահմանապահ ջոկատում:
Մասնակցել է Լաչինի (Քաշաթաղի) մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտական գործողություններին, Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիսի շրջաններում մղվող մարտական գործողություններին:
1994 թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի խառը հրետանային դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ: 1997թ.-ին սովորել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն սպայական դասընթացներում: 2006 թ.-ի մարտից անցել է թոշակի: Ուներ մայորի կոչում: 2004 թ.-ին պարգեւատրվել է Մարշալ Բաղրամյան մեդալով, մի շարք պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Ամուսնացած էր, ունի 3 զավակ: Զոհվել է 2016 թ-ի ապրիլի 4-ին:

Էդուարդի որդու` Վանիկի հեռախոսահամարը` 094-63-70-53:

_________________________________________________________________________________

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԷԴՈՒԱՐԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Էդուարդ Ալեքսանյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Էդուարդի կնոջ հետ։ Տանն էր նաև նրա թոռնիկներից մեկը։ Էդուարդն իր մասնակցությունն է բերել Արցախյան առաջին պատերազմին և շտապել է սահման օգնության ձեռք մեկնելու նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Նա զոհվել է անօդաչու սարքի պայթյունից։ Էդուարդն ունի երկու շատ սիրելի թոռնիկներ, ովքեր ապրում էին իր և կնոջ հետ։

1
2
3
Էդուարդի կնոջ ստորագրած ստացականը:
Էդուարդի կնոջ ստորագրած ստացականը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը` ուղղված Էդուարդի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը` ուղղված Էդուարդի կնոջը: