Հերոս Քյարամ Սլոյանը

Qyaram Sloyan

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թ. ապրիլի 27-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Քյարամը «քառօրյա պատերազմ»-ի առաջին զոհերից էր:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։

Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից է:

Քյարամի զոհվելուց հետո թշնամին նրան գլխատել է:

Քյարամի եղբոր՝ Համիկի հեռախոսահամարը. 077770318:

Քյարամի մասին կարդացեք նաև այստեղ.

Հերոսապատում. Քյարամ Սլոյան

Մարտակերտում զոհված Քյարամ Սլոանին վերահուղարկավորել են

Ճակատագրով կապվածները… Քյարամ Սլոյան և Արմենակ Ուրֆանյան

__________________________________________________________________________________________

Sloyan

Քյարամ Սլոյանի ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Քյարամ Սլոյանն այն անձնազոհ զինվորն էր, ով մինչև վերջին վայրկյանը մնացել էր իր հրամանատարի` Արմենակ Ուրֆանյանի կողքին ու նրա հետ էլ` զոհվել: Քյարամի զոհվելուց հետո թշնամին գլխատել էր հերոսին: Հաշվի առնելով Քյարամի մահվան սարսափելի պատմությունը՝ որոշեցինք ընտանիքին որևէ հարց չտալ տղայի մասին` մեկ անգամ ևս չբորբոքելու որդեկորույս ընտանիքի խորը վերքը: Ցավալի է, բայց հերոսի ընտանիքն ապրում էր շատ վատ կենցաղային ու սոցիալական պայմաններում: Նրանց տանը, Քյարամի նկարի կողքին դրված էր նաև Արմենակ Ուրֆանյանի նկարը:

Շնորհակալություն հետևյալ հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Հակոբ Սեկսենյան, Գոհար Ղազանչյան։

Qyaram Sloyan 1
Qyaram Sloyan_3
Քյարամի մայրիկի ստորագրած ստացականը:
Քյարամի մայրիկի ստորագրած ստացականը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Քյարամի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Քյարամի ծնողներին: