Հերոս Սարգիս Խալաֆյանը

Khalafyan Sargis

Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՍԱՐԳԻՍ ԽԱԼԱՖՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Մեր այցի ժամանակ տանն էին Սարգիս Խալաֆյանի կինը, քույրը, տղան։ Քույրը պատմեց, որ Սարգիսը նրանց ընտանիքի հպարտությունն էր ու խաղաղության աղավնին։ Սարգիսը միշտ օգնել է իր հարազատներին։ Զարմանալի չէ, որ նա առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց սահմանում կանգնած մեր զինվորներին։

Քույրը պատմեց, որ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ քույրն ու կինն իմացել են, որ Սարգիսը մահացել է: Մի քանի օր շարունակ հիվանդանոցից հիվանդանոց, օդանավակայան են գնացել, բայց այդպես էլ չեն կարողացել գտնել Սարգիսի մարմինը։ Մի քանի օր անց Սարգիսն իր ոտքով տուն է եկել: Պարզվել է, որ նա պարզապես վիրավոր է եղել։ Այս անգամ էլ, իմանալով, թե սահամանին ինչ է կատարվում, առանց երկմտելու մեկնել է Արցախ: Կինն անգամ չի հասցրել զինվորական կոշիկները հանել: Սպորտային կոշիկներով է նա գնացել տանից։ Սարգիսն այնքան է շտապել, որ անգամ տղային չի սպասել, որ հերթափոխից տուն գա ու հրաժեշտ տա։ Սարգիսի մյուս տղան 2 ամսից կզորացրվի։ Նա հնարավորություն է ունեցել, որ տղաները չծառայեն Հայոց Բանակում, բայց իր նման հայրենասերը նման բան թույլ տալ չէր կարող։

Սարգիս Խալաֆյանի կնոջ` տիկին Նունեի հեռախոսահամարը. 091704115:

1
Տիկին Նունեի ստորագրած ստացականը:
7 Sargis Khalafyan
3

    

5
2