Երեւանի պաշտպանությունը սկսվում է Քարվաճառից

StepanSargsyan

1993 թվականի մարտի 27-ին սկսվեց հայոց հինավուրց Քարվաճառի ազատագրումը։ Ազերի հրոսակները Քարվաճառը վերածել էին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքները ասպատակելու ռազմական հենակետի։ Միմյանց հաջորդող լեռնաշղթաներով բնականից ամրացված այս շրջանը ազատագրելը դժվար գործ էր համարվում։ Սակայն մեր ազատամարտիկները կայծակնային արագությամբ հաղթահարեցին թշնամու դիմադրությունը եւ արդեն ապրիլի 5-ին հասան ռազ մավարական կարեւորության Օմարի լեռնանցք։ Բոլշեւիկների ձեռքով Արցախը Հայաստանից բաժանելու եւ անբնական սահմաններով ԼՂԻՄ-ի վերածելու արդյունքում Քարվաճառը դարձել էր մահացու վտանգ ներկայացնող սեպ, որի ազատագրումը ռազմավարական անհրաժեշտություն էր։ Արցախի պատշպանու թյան նախարարության պատրաստած Քարվաճառի ազատագրման մասին պատմող մի հաղորդման մեջ այսպես է հիմնավորվում այդ անհրաժեշտությունը .

1. Ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը՝ փակելով Գանձակ – Օմար – Քարվաճառ ռազմավարական նշանակության ճանապարհը եւ, այդպիսով, կանխելով Քարվաճառից ադրբեջանական հավելյալ ուժերի մուտքը Քաշաթաղ ( նախկին Լաչին ) ։

2. Չեզոքացնել Մարտակերտի հյուսիսարեւմտյան ուղղությամբ թշնամու հարձակումները։

3. Հրթիռահրետանակոծությունից վտանգազերծել ՀՀ — ի Վարդենիսի տարածքը։

4. Բացել Արցախը ՀՀ — ին կապող երկրորդ ցամաքային ճանապարհը։

5. Կրճատել հակառակորդի հետ ճակատի երկարությունը , որը կթույլատրեր կենտրոնացնել ուժերը Արցախի արեւելյան ճակատում։

Սրան անհրաժեշտ է նաեւ ավելացնել, որ Քարվաճառի բարձր լեռները տրամադրում են հակառակորդի հանդեպ դիրքային զգալի առավելություն, որը կարեւորագ ույն գործոն է զինվորների թվով եւ զինամթերքով գերազանցող թշնամու հանդեպ ռազմական հավասարակշռություն հաստատելու համար։ Նաեւ չմոռանանք, որ Քարվաճառը հանդիսանում է Արցախի ջրային պաշարների առնվազն 40%-ի սկզբնաղբյուրը եւ իր ընդերքում պահում է տնտեսական մեծ արժեք ունեցող հանքանյութեր։ Վերջապես, բոլոր ռազմավարական հիմնավորումներից զատ , Քարվաճառը մեր պատմական հայրենիքն է։

Այս բոլոր հիմնավորումները ինչպես ճշմարիտ էին 1993-ին , այնպես էլ շարունակում են ճշմարիտ մնալ այսօր , որովհետեւ ոչ տարածաշրջանի աշխարհագրությունն է փոխվել , ոչ էլ հակամարտող կողմերի ռազմավարական շահերը։ Մինչդեռ, այսօր գտնվում են հայ անհատներ, նույնիսկ «պայծառամիտ» քաղաքական գործիչների ու փորձագետների մի ամբողջ բանակ, ովքեր փորձում են արդարացնել մեր հերոսների արյունով ազատագրված Քարվաճառի հանձնումը արյունարբու թշնամուն։ Մեր սիրված հերոսներից Պետրոս Ղեւոնդյանը (Պետո) զոհվեց Քարվաճառում ոչ թե հանուն քաղաքական առուծախի մի խա ղաքարտի , այլ հանուն հայոց հայրենիքի մի մասնիկի։ Գագիկ Ստեփանյանը՝ Հեթանոս Գագոն, Օմարի լեռնանցքը պաշտպանելիս հրաժարվեց թողնել դիրքը , կռվեց մինչեւ վերջին փամփուշտը, իսկ վերջում իր հետ պայթեցրեց իրեն մոտեցած թշնամի զինվորներին ոչ թե պաշտպանելու ոմն «բուֆերային գոտի», այլ անառիկ պահելու Քարվաճառը՝ հայոց միջնաբերդը։

Իսկ նորաբնակ քարվաճառցիներ ը պարտվողական տրամադրություններով տառապողներին իրենց խոսքն արդեն ասել են՝ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրելով այս վահանակը. «ՔԱՐՎԱՃԱՌԸ ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԲԵՐԴ Է»։ Հայոց միջնաբերդի դերը Քարվաճառը կատարել է նաեւ անցյալում, երբ արշավանքների ենթարկված Հայաստանի մյուս գավառներից հայ բնակչությունը գաղթել եւ պատսպարվել է հին Քարվաճառի հայոց իշխանների տիրույթում։ Այսօր էլ, ազատագրումից 20 տարի անց, այս հայոց պատմական գավառը վերահայացել է։ Վերաբնակեցման տարերային գործընթացի արդյունքում շրջանի բնակչությունը հասել է գրեթե 3000-ի։ Իհարկե, խորհրդային տարիներին տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող շրջանի համար 3000-ը չնչին թիվ է, ինչը փաստարկ է վերաբնակեցման լայնածավալ համահայկական ծրագրի անհրաժեշտության օգտին։ Սակայն 3000 քարվաճառցիները մե ՛ր 300 սպարտացիներն են, որոնք, չսպասելով համահայկական մոբիլիզացիայի,  գնացել են շարունակելու մեր հերոսների գործը՝ վերահայացնելու եւ պահպանելու նրանց ազատագրած Քարվաճառը։

Մեր պայքարը դեռ չի ավարտվել, այլ փոխվել են միջոցները։ Պարտվելով իր իսկ սանձազերծած պատերազմում՝ թշնամին պայքարը տեղափոխել է տնտեսության, դիվանագիտության ու քարոզչության ոլորտներ։ Պայքարի այս քողարկված,  բայց մշտապես ընթացող փուլում վերաբնակ քարվաճառցին անտրտունջ ընդունել է խրամատում մարտնչող առաջամարտիկի իր դերը։ Որպեսզի մեր 3000-ը չարժանանան հույների 300 — ի ճակատագրին , ամեն հայ պետք է գիտակցի իր անփոխարինելի դերակատարումը եւ սատար կանգնի մեր վերաբնակներին։ Խոսքը նյութական աջակցության մասին չէ, որը ինչքան կարեւոր է, նույնքան էլ՝ ակնհայտ։ Խոսքը քարոզչության մասին է, հատկապես՝ ներքին քարոզչության։

Մեր պետության վարած թույլ, հաճախ հակասական քարոզչության պայմաններում անփոխարինելի են դառ նում հասարակական նախաձեռնությունները։ Ի երջանկություն բոլոր հայրենասերների, հասարակական հետեւողական աշխատանքի շնորհիվ հանրային գործածումից վերջապես դուրս մղվե ց բռնազավթված (օկուպացված) եզրը, նույնիսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա գործած ության պայմաններում։ Ուրախալի է, որ Քարվաճառի «գովազդման» բացը նույնպես լրացվել է հասարակական — կամավոր հիմունքներով։ Քարվաճառի, ՀՀ-ի եւ Սփյուռքի անհատների կամավոր համագործակցության արդյունքում շրջանի մասին տարածվում է տեղեկություն հոդվածների, ֆիլմերի, հաղորդումներ ի տեսքով, կազմակերպվում են այցելություններ, ճամբարներ , գրքահավաքներ։ Սակայն պայքարը շարունակվում է, եւ մենք շատ անելիք ունենք, քանի դեռ գեթ մեկ հայ չի ճանաչում իր երկրի ճիշտ քարտեզը, ընդունում է հայրենի հողը թշնամուն հանձնելու անխուսափելիության եւ հայանպաստ լինելու կեղծ թեզերը , եւ քանի դեռ հայը չի գիտակցում այս պարզ աքսիոմը. եթե Սպարտայի պաշտպանությունը սկսվում էր Թերմոպիլյան կիրճից , ապա Երեւանի պաշտպանությունը սկսվում է Օմարի լեռ ն անցքից ։

Ստեփան Սարգսյան

« Հայրենասեր » կազմակերպություն