Հերոս Մարատ Դանիելյանը

marat-danielyan

Ապրիլյան պատերազմի հերոս Մարատ Դանիելյանն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից էր: 32-ամյա կամավոր Մարատը ծնվել է 1984 թվականի մարտի 6 -ին, Ստեփանակերտ քաղաքում: 1991-2002 թթ. սովորել է Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, 2002- 2004 ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում, 2006թ.ավարտել է Արցախի Պետական Համալսարանի Ֆիզկուլտուրայի բաժինը: 2014 թվականից աշխատել է ԼՂՀ տուրիզմի վարչության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ոչ առևտրային կազմակերպությունում, որպես տնտեսվար, իսկ 2015թ հունիսի 17 –ից զբաղեցրել է «Հունոտի Կիրճ»  պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը: Մարատն ամուսնացած էր, ունի 2 զավակ: Ապրիլի 21 –ին, ժամը 06:30-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մարտական դիրքում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով Մարատ Ռաֆայելի Դանիելյանը թիկունքից մահացու հրազենային վիրավորում է ստանում:

Մարատի մասին կարդացեք նաև այստեղ.

Մարատ Ռաֆայելի Դանիելյան. ապրիլյան պատերազմի նահատակ կամավորը