Հերոս Սերգեյ Դանղյանը

6

Ապրիլյան պատերազմի հերոս Սերգեյ Դանղյանը ծնվել է 1957 թվականի մայիսի 1-ին Սիսիանի Շաղատ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա` Գորիսի պոլիտեխնիկումում: Երկար տարիներ աշխատել է Տաթեւհէկի շինվարչությունում եւ այլ կազմակերպություններում որպես վարորդ: Մասնակցել է 90-ականների արցախյան ազատագրական մարտերին: Պարգեւատրվել է Մարտական գործողությունների մասնակցի մեդալով, «Սիսական գունդ-20» կրծքանշանով:

«Երդվյալ ազատամարտիկ» միության անդամ էր:

Ամուսնացած էր, ունի 3 զավակ:

Սերգեյը մեկն էր այն սիսիանցի կամավորներից, որ զոհվեցին 2016 թվականի ապրիլի 4-ին, երբ ականից պայթեց նրանց տեղափոխող ավտոբուսը:

Սերգեյի որդու Զորիկի հեռախոսահամարը 094 32 43 51:

_________________________________________________________________________

7

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՍԵՐԳԵՅ ԴԱՆՂՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Սերգեյ Դանղյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Սերգեյի կնոջ հետ։ Տանն էր նաև Սերգեյի հարսը։ Սերգեյն իր մասնակցությունն է բերել Արցախյան առաջին պատերազմին և շտապել է սահման օգնության ձեռք մեկնելու նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Նա զոհվել է անօդաչու սարքի պայթյունից։

5
Սերգեյի կնոջ ստորագրած ստացականը:
1
4
«Հայրենասեր»-ի և իր նվիրատուների երախտագիտության նամակը` ուղղված Սերգեյի կնոջը:
«Հայրենասեր»-ի և իր նվիրատուների երախտագիտության նամակը` ուղղված Սերգեյի կնոջը:
2
3