Հերոս Դավիթ Սարգսյանը

3

Ապրիլյան պատերազմի հերոս սիսիանցի կամավորական Դավիթ Սարգսյանը ծնվել է 1956 թվականի հուլիսի 13-ին Սիսիանի Շաղատ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

1993-94 թվականներին մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների համար մղված ազատագրական մարտերին, մասնակցել է Քարվաճառի ազատագրման եւ Մարտակերտի պաշտպանական մարտերին:

Ամուսնացած էր, ունի 3 զավակ:  Զոհվել է 2016 թվականի ապրիլի 4-ին:

Դավիթի մասին կարդացեք նաև այստեղ.

Զոհվածներից մեկն էլ ամփոփվեց Շաղատի պանթեոնում

_____________________________________________________________________________

Davit Sargsyan

Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Շաղաթ գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Դավիթ Սարգսյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Շաղաթ գյուղում։ Դավիթը մասնակցել է Արցախյան առաջին հերոսամարտին։ Երկրորդ՝ ապրիլյան հերոսամարտի ժամանակ նա զոհվել է անօդաչու սարքի պայթյունից։ Ընտանիքի անդամներին առանց տեղյակ պահելու կամավոր մեկնել է ճակատ։ Դավիթի տղան հարց ու փորձ է արել ծանոթներին հոր վերաբերյալ։ Դավիթն իր հետ հեռախոս նույնիսկ չի վերցրել։ Մի քանի օր հորը փնտրելուց հետո Դավիթի տղան պարզել է, որ հայրը կամավոր մեկնել է սահման։

4
5
3
Դավիթի կնոջ ստորագրած ստացականը:
Դավիթի կնոջ ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Դավիթի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Դավիթի կնոջը: