Հերոս Կարո Համբարձումյանը

2

Ապրիլյան պատերազմի հերոս Կարո Համբարձումյանը Սյունիքի մարզի Վաղատին գյուղից էր:

ԵԿՄ անդամ էր. 1990-ական թվականների Արցախյան պատերազմին Սիսական գնդում ակտիվ մասնակցություն էր ունեցել՝ հայտնվելով մարտի դաշտի ամենաթեժ կետերում: Հետագայում պատերազմում ունեցած մասնակցության համար պարգեւատրվել է պատվոգրերով եւ մեդալներով:

Հինգ երեխա ունի, ութ թոռնիկի պապիկ էր:

Կարոն մեկն էր այն սիսիանցի կամավորներից, որ զոհվեցին թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից: Կարոյի կյանքի համար բժիշկները պայքարեցին երկու շաբաթ, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց:

Ինքնամփոփ, բարյացակամ, արդարամիտ ու դիմացինի հանդեպ կարեկից անձնավորություն. այսպես են նրան հիշում հարազատները:

Կարոյի որդու՝ Կարենի, հեռախոսահամարը՝ 077-32-72-78:

Կարոյի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Կարո Համբարձումյանի կյանքը չհաջողվեց փրկել

Վերջին հրաժեշտը Կարո Համբարձումյանին

Մահացել է ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Սիսիանի ջոկատի կամավորներից մեկը

__________________________________________________________

5

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԿԱՐՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Վաղատին գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Կարո Համբարձումյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Կարոյի կնոջ հետ։ Նա մեզ պատմեց, որ Կարոն իր մասնակցությունն է նաև բերել Արցախյան առաջին պատերազմին։ Արցախյան երկրորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ նա մեկնել է ճակատ Սիսիանի ջոկատի հետ։ Վիրավորվել է անօդաչու սարքի պայթյունից։ Կարոյի կյանքը հնարավոր չի եղել փրկել։ Կինն արտասվելով պատմում էր, որ Կարոն որևէ մեկին վատություն կյանքում արած չկար ու շատ բարի մարդ էր։

2
3
4
1
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Կարոյի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Կարոյի կնոջը: 
Կարոյի կնոջ ստորագրած ստացականը:
Կարոյի կնոջ ստորագրած ստացականը: