Հերոս Արման Անդրեասյանը

Arman Andreasyan

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Արմանենց ընտանիքում հինգ որդի էին: Արմանը տան ամենափոքրն էր:

Արմանը զոհվել է Ջեբրայիլում: Նրա մարմինը թշնամին հայկական կողմին է հանձնել զոհվելուց օրեր անց:

Արմանի հայրիկի՝ Սեյրան Անդրեասյանի հեռախոսահամարը՝ 094919950:

Արմանի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Թշնամու գնդակից զոհված Արմանի ընտանիքում հինգ եղբայր են. խոնարհվում ենք

Զոհված զինծառայող 19-ամյա Արման Անդրեասյանի հարազատների հարցադրումները՝ իշխանություններին

_______________________________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՍՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500:
Արման Անդրասյանի ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Մեր այցելության օրը տղայի հայրը որդու գերեզմանի կառուցման աշխատանքներով էր զբաղված:«Փոխանակ ինքն իմ համար սարքեր, ես եմ սարքում», ասում էր նա ու լաց լինում: Հերոսի հայրն ամեն օր նայում է որդու նկարներին ու լաց լինում: Նա Արմանի նկարները ցույց տվեց նաև մեզ: Հայրը չի հաշտվում այն մտքի հետ, որ իր «տղային կարող էին հաղթել»… Արմանը տան ամենափոքրն էր… Իրենից մեծ չորս եղբայր ունի:

Շնորհակալություն հետևյալ հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Արշավիր Ստեփանյան, Արման Վարդանյան, Արսեն Ալաբաշյան, Հենրիկ Կարապետյան, Դավիթ Մովսեսյան, Էմեն Բաղումյան։

Arman Andrasyan_1
Arman Andrasyan_2
Arman Andrasyan_4
Արմանի հայրիկի ստորագրած ստացականը:
Արմանի հայրիկի ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արմանի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արմանի ծնողներին: