Հերոս Նվեր Սիմոնյանը

Nver Simonyan 1

Ապրիլյան պատերազմի հերոս, 25-ամյա Նվեր Սիմոնյանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի N զորամասի հատուկ նշանակության վաշտի 1-ին խմբի 1-ին ջոկի հրամանատարն էր, հետախույզ գնդացրորդ-դիպուկահար: Հադրութի շրջանի Թաղասեր գյուղից էր: Նվերն ունի երեք անչափահաս քույր ու եղբայր, իսկ մյուս երկու եղբայրները նույնպես զինվորականներ են: Նվերի հայրը՝ Սարո Սիմոնյանը, ազատամարտիկ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից:

Նվերը նշանված էր, ապագայի վերաբերյալ մեծ ծրագրեր ուներ…

Անվախ ու ուժեղ Նվերը զոհվել է ապրիլի 4-ին, հատուկ առաջադրանք կատարելիս:

Նվերի մայրիկի՝ տիկին Շուշանի հեռախոսահամարը՝ 097126907:

Նվերի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի տանկները հետ ենք մղել. Նվեր Սիմոնյանը զոհվել է հարազատ եղբոր գրկում

Նվերի սխրանքը. Ղարաբաղում ընտանիքը հիշում է որդուն, եղբորը, ով զոհվել է հողը պաշտպանելիս

Քառօրյա պատերազմի զոհերը. Նվեր Սիմոնյան

Նվեր Սիմոնյան. եղբոր գրկում մահացած զինվորը

______________________________________________________________________________

Nver Simonyan 2

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՆՎԵՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ ընտանիքին Արցախի Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Նվեր Սիմոնյանի ընտանիքն ապրում է Արցախի Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում։ «Հայրենասեր»-ի այցելության ժամանակ հանդիպեցինք Նվերի մորը։ Մայրը պատմեց, որ ավագ Սերժանտ Նվերը իր վեց երեխաներից մեծն էր։ Նվերը նշանված էր և ուներ անձնական մեծ երազներ ամուսնանալու և ընտանիք կազմելու։ Նվերը մահացել է իր եղբոր աչքի առաջ։

 

«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Նվերի ծնողներին:

«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Նվերի ծնողներին:

2
3
4
Նվերի մայրիկի ստորագրած ստացականը:
Նվերի մայրիկի ստորագրած ստացականը:
1