Հերոս Անդրանիկ Գրիգորյանը

Andranik Grigoryan

Ապրիլյան պատերազմի հերոս, շարքային պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանն իր ընտանիքի հետ բնակվում էր Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղում:

Անդրանիկն ամուսնացած էր, ունի երկու մանկահասակ երեխա՝ 2014 թվականին ծնված  Գոռն ու 2015 թվականին ծնված Մարտիկը: Անդրանիկի կինը՝ Նինան, ընդամենը 19 տարեկան է:

Անդրանիկը զոհվել է ապրիլի 2-ին՝ հակառակորդի կողմից սկսած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում:

Անդրանիկի կնոջ՝ Նինայի, հեռախոսահամարը՝ 097241357:

__________________________________________________________________

Andranik Grigoryan 1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Անդրանիկի ընտանիքն ապրում է Արցախի Հադրութի շրջանի Հայկավան գյուղում։ Նրա ընտանիքը վերաբնակվել է Գյումրիից։ Անդրանիկի կինը ընդամենը 19 տարեկան է, եկել է Եղեգնաձորից։ Ընտանիքն ապրում է շատ վատ պայմաններում։ Սրտնեղած էին, որ հեռու լինելու պատճառով իրենց մեկ անգամ են այցելել։ Զոհվածների ընտանիքները, հատկապես հեռավոր գյուղերում ապրողները, մեծ սփոփանք են զգում, հոգեկան աջակցություն են ստանում, երբ նրանց այցելում են` իրենց հերոսին հարգելու համար։ Անդրանիկը պայմանագրային զինծառայող էր։ Անդրանիկի 19-ամյա կինն այժմ որպես միայնակ մայր մեծացնելու է նրանց 2 երեխաներին։

1
2
3
4
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղվածի ԱՆդրանիկի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղվածի ԱՆդրանիկի կնոջը:
Անդրանիկի կնոջ ստորագրած ստացականը:
Անդրանիկի կնոջ ստորագրած ստացականը: