Հերոս Ազնաուր Բալայանը

2

Ապրիլյան պատերազմի հերոս Ազնաուր Բալայանը Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից էր: 28-ամյա զինվորականը հորը կորցրել էր Արցախյան առաջին պատերազմում: Սակայն ինքն էլ, եղբայրն էլ, չնայած դժվար ու ծանր մանկությանը, որոշել էին շարունակել հոր ուղին: Ազնաուրը նաեւ քույրիկ ունի:

28-ամյա Ազնաուրը չէր շտապում ամուսնանալ. ասում էր՝ ամբողջ օրը դիրքերում եմ, կնոջս թողնելու եմ, գնամ, այդպես ճիշտ չի լինի:

Ազնաուրը հետախույզ էր, ֆիզիկապես ուժեղ, անվախ, ճարպիկ: Այսպես են նրան հիշում թե՛ հայրենի Մոխրենեսում, թե՛ կողքի գյուղերում:

Ազնաուրի մայրիկի՝ տիկին Սիրունի, հեռախոսահամարը՝ 097302855:

Ազնաուրի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Քառօրյա պատերազմի զոհերը. Ազնաուր Բալայանը վստահ էր, որ հակառակորդի գնդակը չի կարող իրեն խոցել

«Եղբայրս միշտ ասում էր՝ ինձ միայն սնարյադով կարող են խփել, այդպես էլ եղավ…»

_________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱԶՆԱՈՒՐ ԲԱԼԱՅԱՆԻ ընտանիքին Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Ազնաուրի ընտանիքն ապրում է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում։ Ազնաուրի մայրը պատմեց, որ նա հետախույզ է եղել։ Նա զոհվել է երբ զինամթերքը պայթել է իր վրա։ Մայրն ասաց կտորներ են թաղել տղայից։ Ազնաուրի հայրը առաջին Արցախյան պատերազմում է զոհվել։ Իսկ քույրը պատմեց, որ շատ ծանր մանկություն են ունեցել երկու եղբայրներն ու նա։ Բազում գիշերներ սոված են քուն մտել, քանի որ միայնակ մայրը շատ մեծ դժվարությամբ է նրանց մեծացրել։ Իսկ անձրևներին ջուրը ծակ տանիքից թափվել է վերմակի վրա։ Բայց երկու եղբայրները հոր նման հոգ են տարել քրոջ համար։ Քրոջ իսկ խոսքերով Ազնաուրն ու մյուս եղբայրը իր համար հայր են եղել։

3
4
Ազնաուրի մայրիկի ստորագրած ստացականը:
Ազնաուրի մայրիկի ստորագրած ստացականը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ազնաուրի մայրիկին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ազնաուրի մայրիկին: