Հերոս Արմեն Հովհաննիսյանը

5

Ապրիլյան պատերազմի հերոս Արմեն Հովհաննիսյանը Սյունիքի մարզի Ծղուկ գյուղից էր: Ծնվել է 1978 թվականի մայիսի 10-ին: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորվել է, կորցրել դաստակը:
2016 թվականի ապրիլին կամավոր անդամագրվել է Արցախի պաշտպանությանը մեկնող Սիսիանի կամավորականների ջոկատին:
Ամուսնացած էր, ունի հնգամյա որդի: Ծղուկ համայնքի ավագանու անդամ էր:
Արմենը վիրավորվել է ապրիլի 4-ին: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Երեւան, մահացել է ապրիլի 7-ին:

Արմենի կնոջ՝ տիկին Արմինեի, հեռախոսահամարը՝ 093-99-22-05:

Արմենի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Ապրիլյան հերոսամարտի սիսիանցի նահատակները

___________________________________________________________________________

6

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Արմեն Հովհաննիսյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Արմենի հոր, մոր և կնոջ հետ։ Տանն էր նաև Արմենի միակ զավակը։ Արմենի ընտանիքի ամդամները մեզ պատմեցին, որ նա մասնակցել է արցախյան առաջին պատերազմին ու վիրավորվել, որի արդյունքում կորցրել է իր դաստակը և աղիների մի մասը։ Արցախյան երկրորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում 4-րդ կարգի այրվածք է ստացել։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան, որտեղ նա մահացել է։

1
2
3
Արմենի կնոջ ստորագրած ստացականը:
Արմենի կնոջ ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արմենի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արմենի կնոջը: