Հերոս Մայիս Միրզոյանը

5

Արցախյան պատերազմի հերոս, 60-ամյա Մայիս Երջանիկի Միրզոյանը Սյունիքի մարզի Դարբաս գյուղի գյուղապետն էր: Ծնվել է 1956 թ. մայիսի 1-ին Դարբաս գյուղում:

1993 թվականից, հայոց բանակի կազմավորվելուց հետո, ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային վաշտում, որպես դասակի հրամանատար, ստանալով ավագ լեյտենանտի կոչում:
1993 թվականի մարտի 31-ին Քաշաթաղի ազատագրման ժամանակ Վակունիս գյուղի համար մղվող պայքարում վիրավորվել է: Ղարաբաղի ազատագրական շարժման բոլոր մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է կառավարական մի շարք մեդալներով:

2016թ. ապրիլի 3-ին մեկնել է ռազմաճակատ իր կամավորական ջոկատով: Ապրիլի 4-ին թշնամու ռմբակոծության հետևանքով զոհվել է:

Մայիս Միրզոյանի որդու՝ Հայկ Միրզոյանի հեռախոսահամարը՝ 093 555 213:

Մայիսի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Սիսիանցի կամավոր, Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանն այսօր կդառնար 60 տարեկան

Ապրիլյան հերոսամարտի սիսիանցի նահատակները

_______________________________________________________________________

6

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՄԱՅԻՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Մայիս Միրզոյանի ընտանիքին ապրում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Մայիսի կնոջ հետ։ Տանն էին նաև թոռնիկները։ Մայիսն իր մասնակցությունն է բերել Արցախյան առաջին գոյամարտին։ Նա Դարբաս համայնքի ղեկավարն էր։ Մայիսը պահեստի փոխգնդապետ էր։ Նա ապրիլի 4-ին զոհվել է թշնամու անօդաչու թռչող սարքի պայթյունից:

1
2
Մայիսի կնոջ՝ տիկին Արծվումի, ստորագրած ստացականը:
Մայիսի կնոջ՝ տիկին Արծվումի, ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Մայիսի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Մայիսի կնոջը: