Հերոս Գեւորգ Վարդանյանը

2

Արցախյան պատերազմի հերոս, 19-ամյա շարքային զինծառայող Գեւորգ Վարդանյանը Գյումրիից էր: Գեւորգի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել տարիներ առաջ, սակայն զորակոչի տարիքի հասնելով՝ Գեւրոգը վերադարձել էր հայրենիք ու ծառայության անցել: Իր հերոսական մահով նա ընտանիքին հավերժ կապեց հայրենի հողին:

Գեւրոգը հերոսաբար զոհվել է ապրիլի 3-ին, Թալիշում:

Գեւորգը շփվող էր, ուրախ, անմիջական բնավորություն ուներ. այսպես են հիշում 19-ամյա ժպտերես հերոսին հարազատները:

Գեւորգի եղբոր՝ Հովհաննեսի, հեռախոսահամարը՝ 093210881:

Գեւորգի մասին կարդացեք նաեւ այստեղ.

«Գեւորս իր հերոսական մահով մեզ հետ բերեց հայրենիք»

____________________________________________________________________

4

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ընտանիքին Գյումրիում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Գևորգի ընտանիքը ներկայումս բնակվում է Գյումրիում։ Գևորգը Ռուսաստանում ապրելիս է եղել: Եկել է Հայաստան ու ինքնակամ ներկայացել զինկոմիսարիատ: Մեկ անգամ նույնիսկ ընկերոջ կյանքն է փրկել դիրքերում ու խրախուսական արձակուրդ ստացել: Մեր այցելության ժամանակ տեղեկացանք, որ Գևորգի պապիկը հիվանդանոցում էր՝ սիրտը չի դիմացել Գևորգի կորստին։

Gevorg Vardanyan-4
Gevorg Vardanyan_3
Գեւորգի եղբոր՝ Հովհաննեսի, ստորագրած ստացականը:
Գեւորգի եղբոր՝ Հովհաննեսի, ստորագրած ստացականը:
«Հայրենասրշեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակն՝ ուղղված Գեւորգի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակն՝ ուղղված Գեւորգի ծնողներին: