Հերոս Ռուդիկ Մովսեսյանը

4

Արցախյան պատերազմի հերոս, մայոր Ռուդիկ Մովսեսյանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից էր: Ռուդիկն ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

22 տարի ծառայել է զինված ուժերում. հետախույզ էր: Մայորն արիաբար զոհվել է ապրիլի 4-ին` հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից առաջացած բեկորներից ստացած վնասվածներից: Մովսեսյանը, նկատելով անօդաչու սարքը, ինտենսիվորեն կրակ է բացել, որի արդյունքում անօդաչուն փոխել է  իր ուղղությունը,  հարվածել է պատին ու պայթել:

Հանգիստ էր, կարգուկանոնոնվ, միեւնույն ժամանակ աշխույժ ու կատակասեր. այսպես են հիշում Ռուդիկին հարազատները:

Ռուդիկի կնոջ՝ տիկին Նելլի հեռախոսահամարը՝ 097211102:

Ռուդիկի մասին կարդացեք նաեւ այստեղ.

«Վաղն էլ ես կզոհվեմ, մա՛մ». մայոր Մովսեսյանը կանխազգացել է ապրիլյան մարտերը
_
_______________________________________________________________________________

6

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՌՈՒԴԻԿ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ընտանիքին Ստեփանակերտում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Երիտասարդ մայոր, Հայրենիքի նվիրյալ պաշտպան, նվիրյալ զինվորական, հոգատար որդի ու սիրող ամուսին։ Այսպես նկարագրեց մեզ Ռուդիկին նրա վշտակորույս հայրը։ Երբ նա մեզ դռան մոտ դիմավորեց, անմիջապես զգացինք, թե որքան ցավ ու կսկիծ կար նրա ձայնի մեջ։ Թեև շատ ենք ուզում մեր հերոսների մասին իմանալ, բայց և չենք ուզում սգացող հարազատներին մեր հարցերի առաջացրած հիշողություններով ցավ պատճառենք։ Սգում են հերոսին…
Շնորհակալություն այս հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Արթուր Կիրակոսյան, Մարկուս Միրզայան, Գրեգորի Մեյտարձյան, Արամ Գաբրիելյան, Ադիս Ամիրխանյան, Անուշ Պետրոսյան, Սարգիս Մաղաքյան, Րաֆֆի Միվալյան։

2
3
5
Ռուդիկի կնոջ՝ տիկին Նելլիի, ստորագրած ստացականը:
Ռուդիկի կնոջ՝ տիկին Նելլիի, ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի ու իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ռուդիկի կնոջը:
«Հայրենասեր»-ի ու իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ռուդիկի կնոջը: