Հերոս Հրանտ Ղարիբյանը

2

Ապրիլյան պատերազմի հերոս, շարքային պայմանագրային Հրանտ Ղարիբյանը Ադրբեջանի Բարդա քաղաքից էր: 1988-ի շարժման հետ շատ հայերի հետ նրա ընտանիքն էլ թողել է Ադրբեջանը: Հրանտը որոշել է, որ պետք է Արցախում ապրի, իր պապերի երկրում: Նախ ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ: 19 տարի այնտեղ ապրելուց հետո, բնակարան ստանալու հույսը մարած, տեղափոխվել են Մատաղիս: տուն ստեղծել, այգի տնկել: Տիկնոջ՝ Ռայայի հետ, երազում էին խաղաղ ու երջանիկ ծերության մասին:

Սակայն Հրանտ Ղարիբյանը զոհվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ իր բեռնատար մեքենան, որով զենք էր հասցնում առաջնագիծ, թշնամու կողմից շրջափակման մեջ ընկավ:

Հրանտի որդու՝ Սամվել Ղարիբյանի, հեռախոսահամարը՝ 097222886:

Հրանտի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Քառօրյա պատերազմի զոհերը. Հրանտ Ղարիբյան

_____________________________________________________________________________

4

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՀՐԱՆՏ ՂԱՐԻԲՅԱՆԻ ընտանիքին Ստեփանակերտում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Ստեփանակերտի բնակիչ Հրանտ Ղարիբյանը 90-ական թվականներին Սումգայիթյան ջարդերից հրաշքով փրկված ընտանիքի հայր է, ով տարիներ անց իր կյանքը զոհեց հանուն մեր Հայրենիքի սահմանների անառիկության։

Շնորհակալություն այս հայրենասեր նվիրատուներին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար․ Պարգև Վարժապետյան, Նաիրի Վարթերեսյան, Արմինե Մարտիկյան։

2
Հրանտ Ղարիբյանի կնոջ՝ տիկին Ռայայի, ստորագրած ստացականը:
Հրանտ Ղարիբյանի կնոջ՝ տիկին Ռայայի, ստորագրած ստացականը:   
13 Hrant Gharibyan
«Հայրենասեր»-ի ու իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Հրանտ Ղարիբյանի կնոջը: