Հերոս Հայկ Թորոյանը

Hayk Toroyan

Ապրիլյան պատերազմի հերոս, 30-ամյա մայոր Հայկ Թորոյանը Երեւանից էր: Հայկը 6 տարի ծառայել է Մատաղիսում: Հնարավորություն է ունեցել տեղափոխվել այլ զորամաս, սակայն ինքը չի ցանկացել:

Հայկը զոհվել է առաջնագիծ զենք հասցնելիս: Մեքենան շրջափակման մեջ է ընկել, տղաները պաշտպանվել են, պայքարել մինչեւ վերջ ու պայքարելով էլ զոհվել:

Հոգատար ու բարի, խելացի ու նպատակասլաց. այսպես են հարազատներն ու ծառայակիցները հիշում Հայկին:

Հայկի հայրիկի՝ Վահան Թորոյանի, հեռախոսահամարը՝ 093340291: 

Հայկի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Մայոր Հայկ Թորոյանը Մատաղիսում է եղել 14 տարի. նրան փոխգնդապետի կոչում էին տալու (տեսանյութ)

Քառօրյա պատերազմի զոհերը. Հայկ Թորոյան. տեսանյութ

___________________________________________________________________________

4

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՀԱՅԿ ԹՈՐՈՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Մեր այցելության ժամանակ միայն Հայկի մայրն էր տանը։ Նա մեզ տեղեկացրեց, որ Հայկն արդեն 9 տարի Արցախում էր, ու «մեկ րոպեում երջանիկ ընտանիքը դժբախտացավ»։ Տղայի կորուստը չի կարողանում հաղթահարել մայրը։ Նա հանգիստ է եղել Հայկի համար, քանի որ տղայի ծառայությունը եղել է թիկունքում։ Բայց ծայրահեղ պահին բոլորը գնացել են առաջնագիծ թշնամուն դիմագրավելու։ Բայց դեռ հույս ունի տիկին Լյուդմիլան։ Արցունքն աչքերին դեռ 1% հույս ունի, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել, որ վերջում տղան կգա։ Դրա համար էլ տանը տղայի նկարը չի կախել։ Հայկը դեռ կվերադառնա․․․
Շնորհակալություն մեր հայրենասեր նվիրատուին՝ Ադրինե Մարտիրոսյանին մեր հերոսի ընտանիքին աջակցելու համար։

1
Հայկի մայրիկի՝ տիկին Լյուդմիալայի, ստորագրած ստացականը:
2
3
«Հայրենասեր»- եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Հայկի ծնողներին:
«Հայրենասեր»- եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Հայկի ծնողներին: