Հերոս Վարդան Թադեւոսյանը

Vardan Tadevosyan

Ապրիլյան պատերազմի հերոս, պայմանագրային զինծառայող Վարդան Թադեւոսյանը Շիրակի մարզի Գետափ գյուղից էր: Սակայն դեռեւս 1995 թվականից ընտանիքի հետ տեղափոխվել էր Ջաբրայիլ:

Վարդանն ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ դուստր:

Վարդանի կնոջ՝ Էլիզայի, հեռախոսահամարը՝ 097766101:

Վարդանի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Թշնամու գնդակից զոհված Վարդան Թադեւոսյանը դեռ տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Ջաբրայիլում ապրելու

Պայմանագրային զինծառայողներից զոհված Վարդան Թադեւոսյանը մանկահասակ երեխաներ ունի

___________________________________________________________________

Vardan Tadevosayn 1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ընտանիքին Արցախի Հադրութի շրջանի Մեխակավան գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Վարդանի ընտանիքն ապրում է Արցախի Հադրութի շրջանի Մեխակավան գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Վարդանի կնոջ հետ։ Վարդանը դիպուկահար է եղել և մարտական գործողության ժամանակ ոտքից վիրավորվել ու մահացել։ Նրանք ունեն երկու աղջիկ. մեկը` մեկ ու կես տարեկան, մյուսը՝ երկուս ու կես տարեկան։ Մեր այցելության ժամանակ Վարդանի աղջիկները կնոջ մոր տանն էին՝ Հայկավանում։ Վարդանի կինը մեծ ցավ է ապրում, որ իր աղջիկներն առանց հոր պիտի մեծանան։

1
2
3
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Վարդանի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Վարդանի կնոջը:
Վարդանի կնոջ ստորագրած ստացականը:
Վարդանի կնոջ ստորագրած ստացականը: