Հերոս Սարգիս Սահակյանը

Sargis Sahakyan

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող, 1995 թ. ծնված Սարգիս Սահակյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր:

Սարգիսը մեծացել էր հայրենիքից հեռու, բայց հայրենասիրական ոգով: Դեռ 18-ը չբոլորած՝ անհամբեր սպասում էր, թե երբ պետք է ինքն էլ քեռիների նման հայկական բանակի զինվորական համազգեստ կրի: Ռուսաստանի Դաշնությունից ինքնակամ վերադարձվ ու մեկնեց ծառայության: Երազում էր պաշտպանել հայրենիքի սահմանները, ու պաշտպանեց. կյանքի գնով…
Սարգիսն իր ծառայությունը պետք է ավարտեր 2.5 ամսից… Սարգիսը գնդացրորդի օգնական էր, ծառայում էր Թալիշում:
Սարգիսի մայրիկի՝ տիկին Թամարայի, հեռախոսահամարը՝ 094063616:
Սարգիսի մասին կարդացեք նաեւ այստեղ.
______________________________________________________________________________
6

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ընտանիքին Հրազդանում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Սարգիսի մայրը՝ Թամարան, քեռու տանն է ապրում ու շատ վատառողջ է, նոր է վիրահատվել: 4 տարեկան հասակում մայրը Սարգիսին տանում է Ռուսաստան: 12 տարի Հայաստան չեն գալիս մինչև Սարգիսի զորակոչը: Վերադառնում են Հայաստան, ու 3 ամիս անց Սարգիսը գնում է բանակ: Ասել է. «Մամ, բա չգնամ բանակ, ո՞նց կլինի: Տղաներով, որ բանակից խոսենք, ես էլ մի բան պատմեմ»: Սարգիսը մի քանի անկատար երազանք ուներ․ հանդիպել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, մոր համար տուն գնել ու Հայաստանի տեսարժան վայրերը գնալ, հատկապես Սևան: Բանակում նրան բոլորը «Ռուսկի» են կոչել, քանի որ հայերեն չի խոսել: Մայրն ասում է, որ միշտ զանգել է ու ասել, որ մայրիկի համար «սյուրպրիզ» ունի: «Հենա, սյուրպրիզ արեց»: Ցույց էր տալիս մայրը նկարն ու լաց լինում:

2
3
4
5
Սարգիսի մայրիկի՝ տիկին Թամարայի, ստորագրած ստացականը:
Սարգիսի մայրիկի՝ տիկին Թամարայի, ստորագրած ստացականը:   
Sargis Sahakyan
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Սարգիսի մայրիկին: