Հերոս Նարեկ Մկրտչյանը

Narek Mkrtchyan

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող 19-ամյա Նարեկ Մկրտչյանը Սյունիքի մարզի Որոտան համայնքից էր: Նարեկն ընդամենը 10 ամսից ավարտելու էր ծառայությունը:

Ինչպես նրան բնութագրել է Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Նարեկն ուժեղ էր ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես: Համարձակ ու քաջ տղա էր, ով ընկել է հերոսի մահով:

Նարեկի հայրիկի՝ Վարդան Մկրտչյանի հեռախոսահամարը՝ 077-66-26-55:

Նարեկի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Արցախում զոհված Նարեկ Մկրտչյանը 10 ամսից կավարտեր ծառայությունը

_____________________________________________________________________

7

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ընտանիքին Սյունիքի մարզի Որոտան գյուղում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։

Նարեկ Մկրտչյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Որորտան գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Նարեկի մոր հետ։ Նա մեզ պատմեց, որ Նարեկը ժամկետային ծառայող էր։ Նա բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել լավ ծառայության համար։ Մնացել էր տաս ամիս, որ Նարեկն ավարտեր իր ծառայությունը։ Նա չորս անգամ արձակուրդ է եկել և երբեք չի բողոքել իր ծառայությունից։

 

1
3
2
6
Նարեկի հայրիկի ստորագրած ստացականը:
Նարեկի հայրիկի ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Նարեկի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Նարեկի ծնողներին: