Հերոս Նիկոլայ Հովսեփյանը

Nikolay Hovsepyan

Ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Հովսեփյանն Էջմիածին քաղաքից էր: Նիկոլայը ոչ միայն ապրիլյան պատերազմի, այլեւ Արցախյան առաջին պատերազմի հերոս ազատամարտիկ էր: Ծնվել է 1953 թ.:

Նիկոլայ Հովսեփյանն ապրիլյան իրադարձությունների ժամանակ միանգամից կամավոր մեկնել է սահման:

Նիկոլայ Հովսեփյանի կնոջ՝ տիկին Ռաիսայի հեռախոսահամարը՝ 077703787:

Նիկոլայի մասին ավելի շատ տեղեկություններ՝ այստեղ.

Հերոս Նիկոլայ Հովսեփյան

_________________________________________________________________________________

8

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ընտանիքին Էջմիածնում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Նիկոլայ Հովսեփյանի ընտանիքն ապրում է Էջմիածնում։ Նիկոլայը 4 տարի մասնակցել է Արցախյան առաջին գոյամարտին: Մարդկային մեծ արժեքների տեր մարդ էր: Եվ այս անգամ էլ, հենց լսել է հայրենիքին սպառնացող վտանգի մասին, առանց երկար մտածելու մեկնել է առաջնագիծ: Ինչպես նկարագրել է Նիկոլայի հարևանը «Հայրենասեր»-ի ներկայացուցչին՝ «դաշտում աշխատում էր, հենց զանգեցին, բահը դրեց ու գնաց»: Նիկոլայ Հովսեփյանը երեխաներ չի ունեցել, բայց բակի երեխաներին իրենն է համարել. նրանց համար միշտ քաղցրավենիք է գնել: Նրա կինը՝ տիկին Ռաիսան, մեր ներկայացուցչի պայուսակի մեջ կոնֆետներ է դրել՝ ասելով՝ Նիկոլայ պապիկը հենց այդպես կաներ:

4
5
6
7

 

 

 

 

 

 

Տիկին Ռաիսայի ստորագրած ստացականը:
Տիկին Ռաիսայի ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Նիկոլայ Հովսեփյանի կնոջը:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Նիկոլայ Հովսեփյանի կնոջը: