Հերոս Գրիգոր Հարությունյանը

Grigor Harutyunyan

Ապրիլյան պատերազմի հերոս ժամկետային զինծառայող 19-ամյա Գրիգոր Հարությունյանը Երեւան քաղաքից էր: Գրիգորը մեծացել էր առանց հայրական խնամքի. ինքն ու եղբայրը հորը կորցրել էին վաղ տարիքում:

«Գրիգորը կամեցող, չափից դուրս համեստ էր: Այդպիսի մարդ չկար, որը դիմեր ու Գրիգորը օգնած չլիներ: Ամբողջ թաղամասն է ապշել ու ցավում», նրա մասին պատմում են հարազատները:

Գրիգորի մայրիկի՝ տիկին Անահիտի հեռախոսահամարը՝ 093127020:

Գրիգորի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Մայրը քնից վեր էր թռել որդու կանչից՝ «մամա՛, օգնիր». Գրիգոր Հարությունյանին հանձնել են խոշտանգված (Տեսանյութ)

_______________________________________________________________________________________

8

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Մեր այցելության ժամանակ տանն էին Գրիգորի տատիկն ու մայրիկը: Տեղեկացանք, որ Գրիգորի հայրը՝ Գևորգը, մահացած է: Տատիկը պատմեց Գրիգորի սիրած աղջկա, նրա նպատակների մասին: Ասաց, որ խոստացել էր բանակից գալ ու վերանորոգել նրանց բնակարանը: Գրիգորն ամեն ինչից գլուխ է հանել՝ էլեկտրականություն, տեխնիկա: Շատ համեստ ու հավասարակշռված անձնավորություն է եղել: Շատ է սիրել կենդանիներ։ Ունեցել են շնիկ։ Մոր հետ սննդի կետում են աշխատել: Առավոտյան տարել են շնիկին հետները, երեկոյան տուն բերել: Շատ լավ նկարել է Գրիգորը։

Շնորհակալություն հետևյալ հայրենասեր նվիրատուներին մեր հերոսին ընտանիքին աջակցելու համար․ Պողոս և Նելլի Առաքելյաններ, Լուսինե Դադայան, Լիլիթ Բեջանյան, Մանե Պետրոսյան, Վարդուհի Մխիթարյան։

1
Գրիգորի համար նկարել է նրա ընկերուհին:
6
Գրիգորն ինքն էլ լավ է նկարել:
3
2

 

4
5

 

 

 

7
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակն՝ ուղղված Գրիգորի մայրիկին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակն՝ ուղղված Գրիգորի մայրիկին: