Հերոս Տիգրան Աբգարյանը

Tigran Abgaryan

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը Գյումրի քաղաքից էր: Տիգրանը տանկիստ էր. հերոսն իր տանկով մխրճվել էր հակառակորդի տանկերի մեջ, խոցել թշնամու երեք տանկ ու ինքն էլ նահատակվել իր տանկի մեջ:

Տիգրանը կենսուրախ էր, կյանքով լի, աշխույժ. այսպես են նրան հիշում հարազատները: Տիգրանը շատ հումորով, շատ ընկերասեր, շատ խելոք եւ շատ պարտաճանաչ էր:

Տիգրանի մայրիկի՝ տիկին Գոհարի հեռախոսահամարը՝ 098393950:

Տիգրանի մասին կարդացեք նաեւ այստեղ.

Գյումրեցի 20-ամյա Տիգրան Աբգարյանը զոհվել է տանկի մեջ

Մեր նորօրյա հերոսները

Հերոսապատում. Տիգրան Աբգարյան

Կյանքով լեցուն 20-ամյա Տիգրան Աբգարյանը կյանքի գնով կասեցրեց թշնամու առաջխաղացումը 

_______________________________________________________________________________________

2

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆԻ ընտանիքին Գյումրիում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Տիգրանի ընտանիքը բնակվում է Գյումրիում։ Հայրն ինչքան հորդորեց Տիգրանի մորը, որ մի բան պատմի տղայից, խորը վշտի մեջ գտնվողը մայրը չկարողացավ: Տիգրանն այն տանկի վարորդն է, որը կարողացել է հակառակորդի երեք տանկ կործանել: Հայրն ասաց, որ պարտվել երբեք չի սիրել Տիգրանը: Սպորտով է զբաղվել: Ծառայության հենց սկզբից աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, նվիրվածությամբ: Շատ մաքրասեր է եղել: Հայրն ասում է. «Դրսում անձրև, ցեխ լիներ, Տիգրանը մաքուր տուն կգար»: Հպարտ է Տիգրանի ընտանիքն իր հերոս որդով:

Tigran Abgaryan_2
Tigran Abgaryan_1
1
Տիգրանի հայրիկի ստորագրած ստացականը:
Tigran Abgaryan
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Տիգրանի ծնողներին: