Հերոս Արթուր Գեւորգյանը

Arthur Gevorgyan

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Արթուր Գեւորգյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր: 18 տարին լրանալուց հետո Արթուրը հնարավորություն է ունեցել մնալ Ռուսաստանի Դաշնությունում ու խոսւաթել պարտադիր զինվորական ծառայությունից: Սակայն նա նախընտրել է վերադառնալ հայրենիք, անցել ծառայության, մեկնել առաջնագիծ ու աշտպանել հայրենիքը: Ու պաշտպանել է… կյանքի գնով: Արթուրը մեկն էր այն հայ զինվորներից, ովքեր պատերազմի առաջին օրերին անհետ կորած էին համարվում եւ ում մարմինները հակառակորդը հայկական կողմին հանձնեց օրեր անց:

Արթուրի մայրիկի՝ տիկին Գրետայի հեռախոսահամարը՝ 093349792:

Արթուրի մասին դիտեք այստեղ.

Կարոտում եմ, ափսոս, որ չենք դիմավորելու. հերոս Արթուր Գեւորգյանի ընտանիքն ու ընկերուհին չեն համակերպվում կորստի հետ

_______________________________________________________________________________________

5

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԱՐԹՈՒՐ ԳևՈՐԳՅԱՆԻ ընտանիքին Աբովյանում և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Աբովյան քաղաքում է բնակվում Արթուրի ընտանիքը։ Մեր այցելության ժամանակ մի շարք կանայք (հարևանուհիներ, մորաքույրներ) եկել էին Արթուրի մորը մխիթարելու: Արթուրը 3 տարի Ռուսաստանում է եղել: Վերադարձել է Ռուսաստանից, ինքնակամ դասավորել ծառայության թղթերն ու անցել ծառայության: Հենց մայրն ասել է, որ հաշվում է ծառայության օրերը, բան չմնաց, Արթուրը պատասխանել է, որ ծառայությունն այնքան լավ է անցնում, որ չի էլ նկատում ժամանակն ինչպես է անցնում: Մորաքույրն ասաց, որ նույնիսկ արձակուրդ եկած ժամանակ ձանձրացել է, անընդհատ ուզել է հետ գնալ:

4
Արթուրի քույրիկի՝ Ալվարդի ստորագրած ստացականը:
2
1
3
Arthur Gevorgyan
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Արթուրի ծնողներին: