Հերոս Ժորա Եսայանը

Jora Yesayan

Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ժորա Եսայանն Արարատի մարզի Դարբնիկ գյուղից էր: Ժորան մեկն էր այն 18 զինծառայողներից, ում զոհվելուց հետո մարմինները գերի էին մնացել հակառակորդի մոտ:

Աշխույժ ու կյանքով լիքը տղա էր. այսպես են հարազատները բնութագրում հերոսին, ով մինչեւ վերջ պայքարելով է զոհվել մարտի դաշտում:

Ժորան երկու եղբայր ունի, որոնցից մեկը եւս այժմ ժամկետային զինծառայող է:

Ժորայի մայրիկի՝ տիկին Մարինեի հեռախոսահամարը՝ 055-38-07-47:

Ժորայի մասին կարդացեք նաեւ այստեղ.

«Դիրքեր ենք բարձրանում, չանհանգստանաք»

Ժորա Եսայան. հերոս տղաներից եւս մեկը, ով չի ցանկացել լքել դիրքը

Դուխով տղա էր, մինչեւ վերջ կռվել են. վերջին հրաժեշտ Ժորա Եսայանին (տեսանյութ)

____________________________________________________________________________________

1

«Հայրենասեր»-ն այցելեց զոհված հերոս ԺՈՐԱ ԵՍԱՅԱՆԻ ընտանիքին և փոխանցեց մեր աջակիցների երախտագիտությունն ու $500։
Ժորա Եսայանի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում։ Մեր այցելության ժամանակ զրուցեցինք Ժորայի մայրիկի հետ։ «Տղամարդկային կոպտություն, բայց միևնույն ժամանակ այնքան բարի սիրտ ուներ…», պատմում է Ժորայի մայրը։ Փորձելով որդու մասին պատմել` մայրը միայն ցավով ասում է, որ տղան այնքան կարճ կյանք ապրեց, որ այսօր ասելու բան էլ շատ չկա: Ժորայի զոհվելով այս ընտանիքի բոլոր նպատակները միագամից փշրվեցին: Ժորան մեկն էր այն 18 զինծառայողներից, ում մարմինները ադրբեջանական կողմը հայկական կողմին հանձնեց տղաների զոհվելուց մի քանի օր անց:
Շնորհակալություն հայրենասեր նվիրատուներ Մարկ և Թալար Բերբերյաններին մեր հերոսին ընտանիքին աջակցելու համար։

Zhora Yesayan_1
Zhora Yesayan_2
Zhora Yesayan_3
Ժորայի մայրիկի ստորագրած ստացականը:
Ժորայի մայրիկի ստորագրած ստացականը: 
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ժորայի ծնողներին:
«Հայրենասեր»-ի եւ իր նվիրատուների երախտագիտության նամակը՝ ուղղված Ժորայի ծնողներին: